ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՆ` ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խիստ կանխատեսելի ընթացքով, ծանոթ բովանդակությամբ և վաղօրոք նախատեսված ժամկետում Սահմանադրական դատարանն ավարտեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող չորս ընդդիմադիր կուսակցությունների դիմումների քննությունը: Կանխատեսելին` կանխատեսելի, սակայն արմատականներն այս անգամ էլ չցանկացան առանց այլևայլությունների հեռանալ դատարանից:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՑ, ԿԵՑՑԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ նոր քաղաքական մշակու՞յթ, թե՞ հեռագնա հաշվարկ

Անցյալ շաբաթվա ամենակարևոր ներպետական իրադարձությունը, անշուշտ, նորընտիր` չորրորդ գումարման Ազգային Ժողովի 1-ին նստաշրջանի բացումն էր, որը տեղի ունեցավ հինգշաբթի, հունիսի 7-ին:

ՁԱԽՈՂՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԷՐ

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մեր նախորդ հրապարակման մեջ կարծիք էինք հայտնել, թե հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Քոչարյան-Ալիև հանդիպման արդյունքում որևէ համաձայնություն չի կայանա:

Բաց նամակ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին

Տարիներ շարունակ քաղաքական դաշտը «զարդարող» քաղաքական կուսակցությունների ֆոնի վրա «Ժառանգություն»-ը նոր շունչ և թարմություն էր: ԱԺ նախընտրական քարոզարշավը նոր տեխնոլոգիաներով համեմելու Ձեր մենաշնորհը հիացնում և հուսադրում էր մեզ:

Շատն ու քիչը` մի կաթսայում

Թեև արդեն մեկ ամիս է անցել խորհրդարանական ընտրություններից, սակայն այսօր էլ շարունակվում են գնահատականների, արդյունքների, ՍԴ որոշման վերլուծությունները: «Ժառանգության» ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ` դահլիճի մթնոլորտն անհարիր էր առաջին նիստի հանդիսավոր արարողությանը. ռեպլիկներ, ծիծաղ, մի՞թե այդպես է սկսվում երկրի օրենսդիր մարմնի աշխատանքը:

Կաղացող քաղաքականության արդյունքը

Արցախյան հիմնահարցի լուծման, գրավյալ տարածքների վերաբնակեցման խնդրի դանդաղ տեղաշարժը հանգեցրեց ցավալի իրողության` 1997 թվականին վերոհիշյալ տարածքներում 20.000 վերաբնակեցվածների թիվը հասցնելով 10 հազարի, ինչը դեռ շարունակում է պակասել: 2004 թվականից սկսած այդ հարցի լուծումը «իր կամուկացով» մտավ փակուղի:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Կույսը հղիացավ... և նախարարներ ծնեց Թեպետ Դաշնակցությունը փորձում էր հանրությանը համոզել, թե ինքը ընդամենը կիսահղի վիճակում է, բայց կրկին երեք զավակ ծնեց` նախարարական կարգավիճակով: Ուզում էր բոլորի երդումը միայնակ ուտել Խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, պարզվում է` հիանալի ախորժակ ունի:

ՀԺԿ-ն չի համակերպվում

Նախանձելի ինքնավստահությամբ և սխալներից դաս չառնող ՀԺԿ-ը զենքերը վայր չդնելու համառությամբ նախագահական ընտրություններին մասնակցելու նորանոր ծրագրեր է մշակում և, անշուշտ, միասնական թեկնածու առաջադրելու պայմանով:

ՕՐ ԽՆԿԱՐԿՈՒՄԻ

Տարիներն անցնում են` ժամանակի մեջ թողնելով հուշեր ու վաստակ, պայքար ու հաղթանակ: Կենսագրություն, որ ոչ թե տարիներով, այլ ձեռքբերումներով ու մնայուն գործերով է չափվում:

Երկրե-երկինք, երկնքից երկիր կապը` օրենքով

Ասում են` ուղևորափոխադրման ամենաանվտանգ միջոցը օդային տրանսպորտն է: Այս տեսակետը թերևս ընդունելի է այնքանով, որքանով աշխարհիս երեսին 100 տոկոսանոց ամենա… որևէ բան չկա:

Թեթրին գրոհում է հայկական շուկան

Ո՞ւր է նայում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային կոմիտեն: Կարող ենք հստակ ասել, որ ո°չ Բագրատաշենի Մաքսային բաժանմունքի կողմը:

Էս երկրին մտածող ուղեղ պետք չէ՞

Արցախյան հիմնահարցի կարգավորման խնդրում Արևմուտքի փութաջանությամբ խիստ մտահոգված Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը երաժշտական շոուի բեմահարթակից մեկ էլ հայտնվում է դիվանագիտական վերլուծությունների դաշտ` հանրությանը հիշեցնելու, որ «Արցախյան հիմնահարց» ձևակերպումն իր հայտնագործութ յունն է, ինչն «այնպես հարստացրել է իշխանության վերին էշելոնների և լրատվամիջոցների» բառապաշարը:

Տնտեսական աճին` բարի թռիչք

ԱԺ-ում Ֆինանսա-վարկային, բյուջետային և Տնտեսական հարցերի հանձնաժողովների կազմավորումը մեծապես կնպաստի երկրի տնտեսության զարգացման բարձր ցուցանիշների, իսկ ընթացիկ բարեփոխումները` երկրի ներսում, թե դրսում` նրա վարկանիշի բարձրացմանը: Սա ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի և ֆինանսա-վարկային, բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի տեսակետն է:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և ՀՀ ԶՈԻ բարձրաստիճան սպայակազմն այցելել են Չոբանքարայում տեղակայված հակաօդային պաշտպանության զորամաս:

ՆՐԱ ԿՅԱՆՔԸ ԴԱՍ Է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

Այն եզակի մարդկանցից է Հարություն Բալյանը, ում անսահման բարությունից միշտ էլ բաժին են ստանում նրա հետ առնչվողները£ Այն զինվորականներից է, ով երբեք չի կորցնում ոգու արիությունը ամենածանր պահերին անգամ£ Մարդկային հարաբերություններում իր շիտակությամբ գնդապետը հավատ է ներշնչում` ցանկացած հարցում£ Եվ դա` շնորհիվ գիտելիքների, համեստության, միշտ և ամեն ինչում առաքինի լինելու մեծ ունակության£ Կիլիկյան Հայաստանից 1946 թ. հայրենադարձվելով, Հ. Բալյանի ծնողներն էլ իրենց շատ բախտակիցների հետ բնավորվել են Երևանում` իրենց կերտած բնակավայրը Կիլիկիա կոչելով£ Նաև այս կերպ են նրանք իրենց զավակների հոգում վառ պահել Էրգրի հուշը… Հիշում եմ` աշնանային պարզ, թափանցիկ մի օր Հարություն Բալյանի ճաշակով կահավորված առանձնասենյակում Կիլիկյան մանրանկարներ էինք դիտում£ Տա¯ք լույս էր ճառագում ավելի քան 70 տարվա վաղեմություն ունեցող այդ մանրանկարներից£ Գաղթի ճանապարհներով անցած ու բազմաթիվ աղետներից փրկված արվեստի սքանչելի այդ գործերը թանկ մասունք են Հ. Բալյանի համար£ Գնդապետը ներանձնացած` մանրանկարներում ցոլացող արևային պատկերներին էր նայում£ Ու ես հասկացա, որ պաշտամունքի է հասնում նրա նվիրական սերը մեր ազգային արժեքների նկատմամբ£ Երկար լռելուց հետո ասաց. - Զավակները պետք է արժանի լինեն իրենց հայրերի փառքին ու մեծ պատասխանատվություն կրեն նրանց համար£¬ Ապա մեջբերեց մի իմաստունից.¬ «Բոլոր սերերից գերագույնը սերն է հայրենիքի»,¬ ու շարունակեց,¬ ազգն իր դրոշներն, այո, խոնարհում է միայն նրանց առաջ, ովքեր պատրաստ են ինքնազոհաբերվելու հանուն այդ մեծ սիրո£ Խորհրդային տարիներին բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել Հարություն Բալյանը` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո£ Շինմոնտաժային վարչության ինժեներ է եղել, փորձարարական արտադրության և գեղարվեստական լաբորատորիայի պետ, միավորման գլխավոր ինժեների տեղակալ, Հայաստանից Օրենբուրգի մարզ մեկնած շինջոկատի կոմիսար… Ուր էլ աշխատել է, իր հոգին ու նվիրումն է դրել աշխատանքի մեջ£ Տներ է կառուցել, դպրոցներ ու ջրամբարներ, արժանացել կառավարական պարգևների£ Արցախյան հերոսամարտի տարիներին բատմինտոն մարզաձևի գծով Հայաստանի ֆեդերացիայի նախագահն էր, միաժամանակ` «Անուշ» միավորման հատուկ բաժնի պետի պարտականություններն էր կատարում, օգնում էին հանրապետության սահմանային շրջաններում ու Արցախում կռվող ազատամարտիկներին£ Հաճախ ինքն էր մեկնում առաջին գիծ£ Քանի¯ անգամ է վտանգի ենթարկվել նրա կյանքը` Վարդենիս, Օմար, Արցախ տանող ռազմաճակատային ճանապարհներին, ու ամեն անգամ հրաշքով ողջ է մնացել£ Ազատամարտի օրերին, ասում են, շտաբի էր վերածվել Բալյանների տունը. անվանի ռազմական գործիչներ էին հավաքվում այնտեղ, զորահրամանատարներ. Միքայել Հարությունյան (այժմ` ՀՀ պաշտպանության նախարար), Գուրգեն Դալիբալթայան, Նորատ Տեր¬Գրիգորյանց, Անատոլի Զինևիչ… Բոլորը պատրաստ` կամավորականներին միանալու£ Եվ նրանց մասնակցութ յամբ ռազմաստրատեգիական խնդիրներ էին քննարկվում, մշակվում մարտավարական պլաններ£ Ծանր փորձության օրերին քանի¯ մարտական ընկերներ է կորցրել գնդապետը, որոնց մահը մինչև հիմա էլ ծանր է տանում. Մոնթե Մելքոնյան, Յուրի Պողոսյան, Սիմոն Աչիգյոզյան (Դեդ)… Մարտական ջոկատի հրամանատար էր Սիմոն Աչիգյոզյանը, մեր սուրբ ազատամարտի քաջերից մեկը£ Թեժ մարտի ժամանակ ջոկատն անսպասելիորեն հայտնվել է շրջափակման մեջ£ Տղաները կատաղի դիմադրություն են ցույց տվել` կռվելով մինչև վերջին փամփուշտը… Հրամանատարը գիտակցում էր մահացու վտանգը, հասկանում, որ ստեղծված ծանր իրավիճակում անհրաժեշտ է կայացնել միայն ճիշտ որոշումներ£ Եվ նրա մարտավարական վարպետության շնորհիվ էր, որ ջոկատն առանց կորուստների դուրս է բերվել շրջափակումից, սակայն վերջին պահին ոսոխի գնդակը շանթում է խիզախ հրամանատարին£ Երբ Հարություն Բալյանը մարտական ընկերոջ սխրանքների մասին էր պատմում, ապրումներից կծկվում էին դեմքի մկանները£ Հրադադարից հետո Հ. Բալյանը նշանակվել է ՀՀ ՊՆ արտաքին տնտեսական հարաբերությունների վարչության պետի տեղակալի պաշտոնում£ Հետո արդեն` ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ£ Նրա հետ առնչվողները միշտ գնահատել են զինվորականի նրա զուսպ, արժանապատիվ պահվածքը£ Եվ, ինչպես ինքն է խոստովանում` նրան ոչ մի պահի չէր լքում այն գիտակցումը, որ հոգսն է մարդկանց բերում վարչություն. զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների ծանր հոգսը£ Օգնում, աջակցում էր` հնարավորինս£ Այսօր Հարություն Բալյանը ՀՀ պաշտպանության նախարարի վարչական ապարատի ղեկավարի տեղակալն է£ Նրա ծառայությունների արժանի գնահատականը «Մարտական ծառայության համար», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն» մեդալներն են, մարտական գործողությունների մասնակցի կրծքանշանն ու պատվոգրերը£ Նրա կյանքն, այո, լավագույն օրինակ է հայրենասիրության£ :

Իբրև գիտակցված պատասխանատվություն

Հրատարակվող մերօրյա գրքերի առատության մեջ, ճիշտ է, երբեմն ճնշում է անհարկիությունը, սակայն իրենց օգտակարությամբ առանձնացողների առավելությունն ավելի է ընդգծվում£ Իսկ այդ օգտակարությունը նախևառաջ հեղինակի բարոյականության չափանիշներով է պայմանավորված£ Ճանաչված հասարակական գործիչ, գրականագետ, Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, հավատարիմ իր ժողովրդի արժանի զավակներին նաև հանրության լայն շրջանակներին ճանաչելի դարձնելու սկզբունքին, նորերս ընթերցողին ներկայացրեց «Լեռնակատարից ավելի շուտ են տեսնում արևածագը» գրքույկը£ Քնարական ոճով ինքնօրինակ այս կենսագրականը գնդապետ Անդրանիկ Մելոյանինն է, ում լավ ճանաչողներից շատերն անգամ այս ակնարկից են միայն տեղեկանում իրենց բարեկամի կենսագրական առանձին մանրամասների£ Եվ, ամենակարևորը` ակամա վերստին առարկայանում է այն ճշմարտությունը, որ պտուղն իր ծառով, ծառն արմատներով է զորանում£ 1915¬ին Մուշից հայրենագաղթած Մելոյանների տոհմածառը վերընձյուղվեց Հայաստան հայրենիքում£ Գիր ու գրականության հանդեպ անանց սերը ընտանիքը կերակրող հողի հետ նաև Գրո պապի երազանքի ծառն է ոռոգել£ Եվ նրա Ռազմիկ որդին իրականություն դարձրեց հոր նվիրական երազանքը` «Ռազմիկ Մելոյանը տեխնիկական գիտությունների թեկնածու էր, 50 տարի աշխատեց Հայաստանի մայր բուհում` Երևանի պետական և մանկավարժական համալսարաններում, նա անալիտիկ քիմիայի ամբիոնի ճանաչված ու սիրված դասախոսներից էր»£ Ռ. Մելոյանի Անդրանիկ որդու ծննդյան բերկրանքը պապը չի վայելել, բայց թոռը նրա մյուս երազանքի կրողը դարձավ£ Ինչպես Ֆ. Բախչինյանն է գրում. «Երբեք մշեցու թոռը հայրենասիրության պակաս չի ունեցել, բռնության, անարդար կռվի, նվաճելու, ստրկացնելու ողորմելի մոլագարությունները երբեք չեն պղտորել նրա արյունը£ Մաքուր ու զուլալ է ամենահին զարկերակը` ազատասիրությունը£ Այն չի պղտորվելու երբեք, այն կա անգամ մեր թշնամու ակնկալիքներում` իբրև արգելափակոց, իբրև կոկորդում մնացած մեծ ոսկոր£ 1993 թվականից Անդրանիկ Մելոյանն սկսել է իր սրտանվեր, փառապանծ ծառայությունը հայոց զինված ուժերում»£ Հավելենք` և առ այսօր էլ շարունակում է արժանապատվորեն` գնդապետի ուսադիրներն իբրև գիտակցված պատասխանատվություն կրելով£ :

ԳՈՐԾԸ ՄՆԱՑ ՀԻՇԱՏԱԿՈՂ

Երևանի կայարանամերձ հրապարակին հարող թաղամասում ծնված (1958 թ.) Սիմոն Խաչատրյանին բոլորն էին ճանաչում: Բարեհամբույր, պատրաստակամ էր, իսկույն կատարում էր ամեն խնդրանք կամ հանձնարարություն:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻԱԿՆ Է Նրան պետք է սիրել ողջ էությամբ

Մոսկվաբնակ մեր հայրենակից, մտավորական-գործարար, «հՏոպրպՊվՌՍ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Լևոն Գուրգենի Հայրապետյանի համոզմամբ` կենսագրություն ասվածը նպատակների իրագործման ճանապարհը սեփական ուժերով հարթելն է, իսկ գնահատանք ու վաստակ նա համարում է այն արդյունքը, որով ոչ թե ինքդ ես գոհանում, այլ կարողանում ես գոհացնել օժանդակությանդ կարիքն ունեցողներին. - …Եվ երբեք այնպես չի լինում, որ բանական արարածը, որոնող մարդն ընդամենը մեկ խնդրի լուծումը նպատակ համարի:

ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքներն այլեւս Հայաստան են

Վերջերս նպատակայնորեն աշխուժացել է ԼՂՀ խնդրի, այսպես կոչված, կարգավորման հարցը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի` Մեթյու Բրայզայի` Բաքվում արած հայտարարությունը` ազատագրված 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին, սրել է իրավիճակը:

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՉԷ

(Սկիզբը` նախորդ համարում) Իհարկե, սա շատերին ստիպում է մտածել, որ այդ դեպքում իրավունքը պետք է լինի գերակա, այլ ոչ թե օրենքը: Սա էլ կարելի է ասել մյուս ծայրահեղությունն է, քանզի իրավունքի գերակայություն ու՞մ կամ ինչի՞ նկատմամբ:

Պարզապես չկա այդպիսի ազգ

ԽՍՀՄ վերջին տարիներից, ավելի ստույգ, 1988-ից մենք` հայերս, քարոզչական պատերազմի մեջ ենք ներքաշվել` անընդհատ ստիպված լինելով հերքել ադրբեջանական քարոզչամե քենայի, լրատվամիջոցների տարածած ստահոդ տեղեկատվությունը:

Այսպիսի «հպարտություն և արժանապատվություն»

(Սկիզբը` նախորդ համարում) Շարունակենք թեզի ու սեղմագրի ընթերցումը:

ՅՈԹԵՐՈՐԴ ԿԱՄԵԼԻԱԶԱՐԴ ՏԻԿԻՆԸ

Շատերիս աչքերից է արցունք քամել Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» վիպակը` անկեղծորեն վարակելով Մարգարիտ Գոթիեի` իսկական սիրո վեհացնող վայելքներից դիմակավորների հասարակության դաժան կամքով օտարված մարդկային ճակատագրի ողբերգականությամբ: Նույն հուզառատ տրամադրությամբ ենք քանիցս համակվել այդ վիպակի հիման վրա Ջուզեպե Վերդիի արարած «Տրավիատա» օպերայի ներկայացման ներգործությամբ:

«Սպեղանու» հաղթարշավը

1996-ին հիմնադրելով Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակն հավերժացնող «Սպեղանի» պատանեկան երգչախումբը բացառապես զոհված հերոսների շնորհալի զավակներից` Սարինա ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԸ բարձրակարգ երաժշտական գիտելիքների ողջ պաշարը հայրենանվեր ինքնակիզմամբ նվիրաբերեց իր հրաշալի նախաձեռնության բարձրարվեստ կայացմանը:

Առողջ հումորի կենարար ուժը

Միխայիլ Ժվանեցկու հեղինակած «Կարոտախտ» («ծՏրՑՈսՖչՌÿ») հոբելյանական ծրագիրը, որով երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում իր ստեղծագործական գործունեության 45-ամյակն էր նշում Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոման ԿԱՐՑԵՎԸ, վարպետի մտերմիկ զրույցն էր կենսականորեն հագեցած առողջ հումորի ու երգիծանքի կարոտ լուրջ հանդիսատեսի հետ` կորչող մի տեսակ, որի կարիքը հանապազօրյա հացի նման զգում են մշակութային տարբեր ոլորտներում արարող ճշմարիտ արվեստագետները:

«ԵՐԿԻՐԸ ՏԻԵԶԵՐՔԻՑ»

Բնության և կյանքի համապարփակ ճանաչողության ձգտումը քարանձավների կիսավայրենի նախամարդուց դարեդար ձևավորվել է XXI դարասկզբի քաղաքակիրթ հասարակական էակին, որն էլ դուրս է եկել Երկիր մոլորակի ձգողականության դաշտից` տիեզերական անսահմանության գաղտնիքները բացահայտելու մտադրությամբ:

Սերը` երկրային մեծագույն պարգև

Հետաքրքիր բեմադրական մարմնավորում է մտահղացել ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու միջազգային մրցանակի դափնեկիր Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ա. Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» հանրածանոթ պիեսի համար: «Մի դատիր, որ չդատվես» աստվածաշնչյան բանաձևով:

Հայրենաշունչ համերգ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի (ղեկ`. Տիգրան Հեքեքյան) համերգը յուրահատուկ էր: 1200 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր Երևանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտներով, ուսուցիչներով:

ԶԳՈՒՇԱՑԻ°Ր, ԲԱԺԱՆՈՐԴ

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն արդեն 10 տարի է, ինչ գործում է Հայաստանի Հանրապետությունում` նպատակ ունենալով երկրում ապահովել անվտանգ սպառողական միջավայր և պաշտպանել սպառողների ոտնահարված իրավունքները:

ՄԱՆԿԱՏՆԻՑ` ՏՈՒՆ

Երեխայի համար ամենաջերմ գիրկը ընտանիքն է Հայերս մեզ, քիչ է ասել երեխայասեր, ավելին` երեխայապաշտ ժողովուրդ ենք համարում: Տեղը գա` կպնդենք, որ երեխան հայ ընտանիքում սրբություն է, այն նպատակը, որին ծնողն ուղղում է և ծառայեցնում իր ողջ կյանքը:

Թանկագին Անգելինա, հոգեթով աղջնակ.

Միայն անունդ չէ, որ հրեշտակներից ես առել: Բարի փերիներն իրենց լուսեղեն մատներով են ասես վարդագունել այտերդ, իրենց հուսաշող խորանից խինդ ու բերկրանք են ամբարել խորունկ քո հայացքում: