Նոր բան ստեղծելու կարիք չկա

Այսօր աշխարհում ամեն ինչ փոփոխվում է, աշխարհը թևակոխել է անկայունության փուլ. Ուկրաինա, Մերձավոր Արևելք: Թվում է` նշված տարածաշրջաններում կատարվող վայրիվերումները հեռու են մեր փոքրիկ պետությունից:

Աշխարհաքաղաքական նոր ուղեծրեր և նոր միություններ

Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Եվրասիական տնտեսական միության մասին փաստաթուղթը համարում է պատմաքաղաքական, գաղափարախոսական առումով չմշակված, ուտոպիստական, քաղաքական ինտեգրացիոն բովանդակություն չպարունակող փաստաթուղթ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության, այդ միության ներկա ընթացքի և դրա շուրջ զարգացումների մասին է Դ. ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ զրույցը:

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ

Ռուբեն ԳԵՎՈՐԳՅԱՆ.   ՀՀ ԱԺ պատգամավոր Ողջ հայ հասարակությունը տեղյակ է, որ երկրում ձևավորվել և կայացել է «Երդվյալ ազատամարտիկների միությունը», որը իր մեջ է ներառել պատերազմի ժամանակ սահմանների պաշտպանության համար 1-ին իսկ գծում կռված ազատամարտիկներին:

«Ես լուրջ կասկածներ ունեմ»

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ.  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թեև հեշտ գործ չէ միավորել հայերին` Թուրքիայից փոխհատուցման ընդհանուր պահանջների փաթեթի շուրջ, սակայն չափազանց կարևոր է այն իրականացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին:

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ. որը միայն Պաշտպանության նախարարությանը չպետք է լիներ

ՀԱՅԱՍՏԱՆԸ անվտանգ երկիր է... ՀՀ պաշտպանության նախարարության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Աստիճանաբար դուրս գալով օգոստոսի սկզբին սահմանագծում դիվերսիոն գործողությունների անհաջողության պատճառած ցնցումից` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է նոր մարտավարություն, այս անգամ շեփորահարելով Հայաստանի տնտեսության ծանր վիճակի, ներքաղաքական լարվածության, արտագաղթի և մարդու իրավունքների ոտնահարման մասին:

Յուլյան նոր հեղափոխություն է նախաձեռնում

Նովոռոսիայի Ազգային ճակատի առաջնորդ Ալ. Զինչենկոն հավաստիացնում է, որ «Բատկիվշչինա»-ն ծրագրում է առաջիկա ամիսներին «նոր Մայդան» կազմակերպել: Զինչենկոն տեղեկացրել է, որ կուսակցությունը բանակցում է Կիևի միլիցիայի և երկրի Անվտանգության ծառայության հետ, որպեսզի «ուժային բլոկ» ձևավորի` անարգել մեծամասշտաբ բողոքի ակցիա անցկացնելու համար:

Եվս մեկ աղանդ. «մարգարեական»

Իսրայելից մանրամասներ են ներկայացվում հրեական «մարգարեական» աղանդի անդամների գործունեության մասին. սրանք կանանց ստիպում են սեռական հարաբերություններ ունենալ ոչ-հրեաների հետ: Ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու և երկու կանանց` սեռական շահագործման կասկածանքով:

Ժիրինովսկու տա˜ք նվերները Յացենյուկին

Իր հեգնանքն այս գործիչը հիմա էլ բարեգործի կերպարով է արտահայտում: «Մտահոգվելով», որ կիևյան իշխանավորները հանկարծ կարող է մրսեն ձմռանը, Ժիրինովսկին որոշել է տաք ձմեռ ապահովել Ուկրաինայի ղեկավար Արսենի Յացենյուկի համար:

Չարագուշակ կանխատեսում ՄԱԿ-ից 2050 թ. մոտերքը կսկսվի «կլիմայական դժոխքը»:

ՄԱԿ-ի օդերևութաբանները ծավալուն կանխատեսում են հրապարակել գալիք 40 տարիների վերաբերյալ: Եվ ըստ միջազգային փորձագետների` առաջիկա 10 տարում բնությունը ոչ մի լավ բան չի խոստանում` սարսափելի երկրաշարժեր, ջրհեղեղներ, երաշտ ու փոթորիկներ (հաղորդել է GuΖrdiΖn-ը):

Զգուշանում է կախարդներից

Հաղթանակած գեներալ է Թաիլանդի ցամաքային զորքերի հրամանատար Պրայուտ Չան-Օչան: Մայիսի վերջին տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում վտարվել է քաղաքացիական կառավարությունը, լուծարվել է սենատը, կասեցվել է սահմանադրությունը և երկրի ղեկավար է կարգվել հենց նա:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Մոնթեականները հիացրել են

Մոնթեականները կրկին բարձր արդյունքներ են ցուցաբերել «Սոյուզ 2014-Հաղթանակի ժառանգներ» միջազգային հավաքներում: Հաջորդ տարի «Սոյուզ 2015-Հաղթանակի ժառանգներ» միջազգային հավաքը` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, նախատեսված է անցկացնել Հայաստանի Հանրապետությունում` Ծաղկաձորում:

 Թումանյանի հեքիաթները` աշխարհի 95 երկրներում

Երեկ երեկոյան Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում թուրքմենական «Հսկան» (Կ. Տանգրիկալիև) ներկայացմամբ եզրափակվեցին «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի 9-րդ խաղացանկի ցուցադրությունները: Ավարտական հանդիսության տոնականությունը պահպանելուն համընթաց մասնակիցներն արժևորեցին մանկական այս թատերատոնի տարեգրության նորավարտ և անցած 8 փուլերը:

Երաժշտական աշնան առաջին ակորդները

Հիմա արդեն, կարծես, սկսում է հստակվել թանձրացած հայաստանյան հակամշակութային մշուշը: Տարեցտարի անհամեմատ բարեհաճ են բացվում հյուրախաղային բեմերի վարագույրները, և մեր վաստակաշատ արվեստագետները ավելի վստահ են հնչեցնում Հայաստանի անունը միջազգային ամենատարբեր երաժշտական փառատոներում:

ԾԱՆԵԱ´ ԶՔԵԶ

Հնօրյա «Ճանաչիր քեզ» հորդոր-պատգամն ավելի շատ հոգեկան ինքնաճանաչումը նկատի ուներ: Բայց մարդկային մարմինն էլ պակաս բարդ չէ ու նույնիսկ բժիշկների և հետազոտողների համար լիարժեքորեն բացահայտված չէ:

ՄԻՐԱՇ (Աշոտ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ)

ԵՍ ԲԱԽՏԱՎՈՐ ԵՄ Ես քեզ սիրում եմ սիրով խելագար,
Դե ինչ, սիրո մեջ բոլորն են ազատ:
Իմ մեջ մեռել են զգացմունքները այլ,
Ինձ հիմա միայն սերն է հարազատ:

ՍԻՄՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ծնվել է 1967 թ.-ին, Սիսիան քաղաքում, ուսուցիչների ընտանիքում: Զինված ուժերում ծառայում է 1985 թվականից:

Ինքնասպանություններ` ամեն 40 վայրկյանում

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հաշվարկներով` յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ ինքնասպանություն է կատարվում: Եվ դա առողջապա հական համակարգի լուրջ հիմնախնդիրն է, ինչը հաճախ լռության է մատնվում:

Բռնության է ենթարկվում ամեն 10-րդը

Աշխարհում ավելի քան 120 հազար անչափահաս աղջիկներ ենթարկվում են բռնաբարության կամ սեռական այլ ոտնձգությունների. նշվել է ՄԱԿ-ի զեկույցում: Իսկ նույն ՄԱԿ-ի ՅուՆԻՍԵՖ մանկական հիմնադրամի տվյալներով` միայն 2012 թ. Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում սպանվել են 95 հազար երեխաներ ու դեռահասներ:

Ո´չ` բջջային կապին

Հյուսիսային Կորեայի իշխանություններն իրենց երկրում գործող արտասահմանյան դիվանագիտական առաքելություններին, այլ միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցչություններին արգելել են առանց թույլտվության օգտվել ոչ լարային կապից: Ինչպես տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, արգելանքի տակ է նաև Wi-Fi արբանյակային կապը:

Ունիսե՞քս, թե՞ «գենդերային» կալանավայր

Տղամարդկանց ու կանանց համատեղ բանտ ստեղծելու առաջին փորձն արդեն կատարվել է` Սվերդլովսկի մարզում (գրել է «Նաշա վերսիա» թերթը): Կանանց գաղութից 11 կալանավոր և 9 երեխա տեղափոխվել են մոտակա տղամարդկանց բանտ:

Աղոթք` «Չավես մեր, որ երկնքում ես..»

Վենեսուելայում լուրջ կրքեր է բորբոքել երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսին ձոնված բանաստեղծությունը, որը գրել և անցյալ շաբաթ տարածել է իշխող` Միացյալ սոցիալիստական կուսակցության ակտիվիստուհին: Բանաստեղծությունը սկսվում է Տերունական աղոթքի նմանակմամբ` «Չավես մեր, որ երկնքում ես»:

Հրաժարվում են սպասարկել ռուսներին

Լեհական Սոպոտ քաղաքի ռեստորաններից մեկի դռան վրա հենց այդպիսի գրություն է փակցվել` «Ռուսներին չենք սպասարկում»: Այդ սննդօբյեկտի` «Պեսոչնիցա»-ի տերը` Յան Խերմանովիչն իր այդ որոշումը կայացրել է «Ուկրաինայի ճգնաժամի պատճառով» (հաղորդել է «Ռոսիա 24»-ը):

Հատուկ մանկապիղծների համար

Դրանց դեմ լայնածավալ պայքար մղելու փոխարեն նոր մանկապիղծներ են կրթում: Այն էլ` ոչ թե ինչ-որ գաղտնի դասընթացներում, այլ բացահայտորեն:

Երկմտանքիդ պահին հիշի´ր

  Երջանկությունը թիթեռի կյանքի պես է` պայծառ, թեթև... ու ճիշտ նույնքան էլ` կարճատև:   Միայն հիմարն է, որ երբեք չի փոխում իր կարծիքը: