ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ` ԱՊԱԳԱՅԻ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ
Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի քառորդդարյա գործունեության արժևորման բարձրակետը դարձավ փառատոնի ավարտական համերգը` նորելուկ և միջազգային ասպարեզում արդեն ճանաչված երիտասարդ սաների մասնակցությամբ: «Նոր անունների» 25-ամյա կենսունակության անկեղծ հիացումով էր առլեցուն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻ ողջույնի խոսքը. - Հպարտ եմ, որ գտնվում եմ այսօր այս բեմում: