ՉՆՊԱՍՏԵԼՈՎ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ

Հայրենի տնտեսվարողների մեծ մասը սկսել է վերելքի ճանապարհով ընթանալ, ու խոշորների ցուցակում ընդգրկվածները համատեղ ուժերով 9,6 տոկոսանոց աճ են ներկայացրել: Իհարկե, հանքարդյունաբերության նոր վերածնունդը նպաստել է ընդհանուր դրական ցուցանիշի ձևավորման:

ԹԱՐՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍՈՎ

ԱՄՆ դեսպանատունը հաստատել է հաջորդ ամսին Մարի Յովանովիչի Հայաստանից հեռանալու մասին տեղեկությունները: Իհարկե, դեսպանուհու հրաժեշտը բացատրվելու է պաշտոնավարման ժամկետի ավարտով, սակայն այս առումով «երկրորդ պլանում» երկու հակասական, բայց հավանական շարժառիթներ են նշվում:

ԽԱԲՎԵԼ ԵՆ

Հավանական է, որ բացօթյա առևտրով զբաղվողներն առաջիկայում սկսեն պայքարել ոչ միայն Երևանիքաղաքապետարանի հայտնի որոշման, այլ հատկապես իրենց աջակցելու խոստումներ տված ընդդիմադիրների դեմ:

ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՇԱՏԱՑԵ՞Լ ԵՆ

Մաքսային պետական կոմիտեի տվյալներով` այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան է ներկրվել 10 հազար դոլարից բարձր գին ունեցող 1500 ավտոմեքենա: Դրանցից 351¬ի արժեքը գերազանցել է 30 հազարի սահմանագիծը:

ՀԻՄԱ ԷԼ` ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ

Այսպես կոչված էժան գյուղատնտեսական վարկերը կոռուպցիայի նոր առիթ են դարձել: Գյուղացիներն արդեն սկսել են դժգոհել, թե վարկատուները պետության կողմից խոստացված վճարաչափերին իրենց կողմից ևս մի քանի տոկոս են հավելում:

ԱՄԵՆ ԻՆՉ ԵՂԵԼ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ

Ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, Տիգրան Կարապետիչի սեփականությունը հանդիսացող ԱԼՄ հեռուստաընկերության եթերազրկումը եղել է իշխանությունների հետ պայմանավորվա ծության շրջանակներում: Արդեն եկամուտներ չապահովող և հսկայական գումարներ կորզող հեռուստաընկերությունը եթերազրկելու դիմաց Կարապետիչը հավակնում էր «անկողմնակալ ընդդիմության» դերը` հավատալով, թե հանրահավաքների բազմամարդություն կարող է ապահովել:

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԵՐՔՈՒՄ

Վերջին օրերին հանրային քննարկման նյութ դարձավ այն միջադեպը, որը տեղի էր ունեցել ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայրենի Սպանդարյան գյուղում` նրա բարեկամներից մեկի որդու հարսանիքի ժամանակ:

ԻՐԱՆՆ ԱՋԱԿՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեիի` Արբեդիլում գտնվող ներկայացուցիչ իմամ- ջումե այաթոլլա Սեիդ Հասան Ամելին խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ Իրանը զենք է մատակարարել ադրբեջանցիներին:

Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆ <br>«Հայաստանում թավշյա հեղափոխություն է ընթանում»

Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է հավակնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների` միևնույն ժամանակ համարելով, որ երկխոսությունն է հակասությունների լուծման լավագույն միջոցը: Այս մասին է զրույցը ՀԱԿ¬ի համակարգող Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հետ:

Ո՞վ ավելի համառ կլինի

Վաղը լրանում է արցախյան պատերազմում հաստատված հրադադարի 17-րդ տարին: 1994-ի մայիսի 12-ի հրադադարից ահա արդեն այդքան տարի է անցել, բայց հաշտության պայմանագիրը դեռ կնքված չէ:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Չինաստանից ներկրվող շտապօգնության մեքենաների մեկ քառորդը (թեև մեծ ուշացումով) Երևան է հասել: Սակայն, ըստ տեղեկությունների, Առողջապահության նախարարությունն առաջիկայում չի շտապելու` ամբողջ խմբաքանակը հասցեատերերին հանձնել:

Ի՞նչ է արել բեն Լադենը` Էստոնիայի համար

Համաշխարհային մասշտաբով թիվ 1 ահաբեկիչ և մերձբալթյան հանրապետություն: Առաջին հայացքից կարող են անհամատեղելի թվալ այս երևույթները:

Շախմատային պարտիան հետաքրքիր է ստացվում

Արմատականներին զիջելով ազատության հրապարակը, ՀՀ նախագահը «որակ» զոհաբերեց, փոխարենը ստանալով հստակ դիրքային խաղի հնարավորություն, որի պայմաններում հեշտ է հաղթահարել ցայտնոտը և հետագա քայլերը հաշվարկելու բավականաչափ ժամանակ ունենալ: :

«Թարս ու շիտակ» կարծիքներ

Որոշ վերլուծաբաններ էլ գտնում են, որ ՀՀ նախագահի կողմից, առանց պայքարի Ազատության Հրապարակի հանձնումը «հակառակորդին»` նման է այն ծուղակին, որ Կուտուզովը պատրաստել էր Նապոլեոնի համար: Ռուս մարշալն առանց կռվի հանձնեց Մոսկվան, և դա դարձավ Նապոլեոնի պարտությյան սկիզբը:

Գնանկման «աղավնին»

Հետաքրքիր է, չէ՞, որ սննդատեսակներից առաջինը էժանացավ (այն էլ կտրուկ) գլուխ սոխը, որ մեր մտածողության օրգան գլխուղեղի վրա ազդելով, մեր աչքերից «ուրախության»» արցունքներ քամի: :

Նիկոլայ և Նիկոլ. տարբեր խորհրդանիշեր

Ռուսական հեղափոխությունը տեղի ունեցավ Նիկոլայ երկրորդի օրոք, Հայաստանում այլ վիճակ է, եթե Նիկոլին ազատեն բանտից, Տեր¬Պետրոսյանը կհրաժարվի հեղափոխականությունից: :

Հեղափոխություն երազող ՀԱԿ ակտիվիստների աղոթքը` <br>Աստծուն ու ԼՏՊ¬ին

Հայր մեր, որ երկինս ես, Ջրբաժան բեր զմեզ այսօր և մշտապես, Եվ մի տանիր զմեզ ի երկխոսություն, Այլ փրկեա «բարիշման» չարիքեն: :

Պատճառը որձ և էգ կովերն են

Ըստ հոգեբանների` Հրանտ Բագրատյանը նախանձից դրդված էր քննադատության հիմնական թիրախ ընտրել Կենտրոնական բանկը: ԿԲ¬ի բազմամյա նախագահ, այսօրվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, մտահոգվելով կովերի հիգիենայով, անզգուշորեն Բագրատյանից խլել էր կովագիտության գլխավոր մասնագետի «բրենդը»:

Բագրատյան, գոնե դու մի խոսիր

ԿԲ նախագահի պիտակավորումը Հ. Բագրատյանին խիստ թերի է: Քանզի վերջինս վարչապետության օրոք արդեն իսկ սկսվել էր կլիմաքսը ոչ միայն նրա, այլև ԿԲ¬ի, որը տասնյակ շույլլերների հիմնադրած «բանկերին» արտոնագրեր էր վաճառում, որպեսզի հանգիստ թալանեն արդեն իսկ թշվառացած ժողովրդին:

Նախկին «ցլամարտիկը» ցուլի կարգավիճակում

Հիացել էր Տիգրան Կարապետիչը իր իսկ գյուտով և խիստ ինքնատիպ քայլ էր համարում իշխանություններին կարմիր քարտ ցույց տալու մանկամիտ արարքը: Բայց հիմա, երբ հիշեցնում են կարմիր քարտի «արդյունքների» մասին, գրգռվում է` ինչպես ցուլը կարմիր լաթից:

Գնահատական բենդերյան ոճով

Լո՞ւրջ քաղաքական գործիչ է Կարապետիչը: Ո´չ:

ՀԱՅ ՈԳՈՒ ԱՐԹՆԱՑՈՒՄԻ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍ <br> ՄԵՐ ԿՌԻՎՆ ԱՐԴԱՐ ԷՐ

Մայիսը մեզ պարգևել է ամենաթանկ հաղթանակները, նաև այն անխախտ համոզմունքը, որ օրհասական պահերին հայը կարող է համախմբել, բռունցք դառնալ ու պաշտպանել հող հայրենին: Հաղթել ենք, քանի որ արդար է եղել մեր կռիվը, իսկ խիղճը` մաքուր:

ՀԱՅԸ ՉԻ ԼՔԻ ԻՐ ՀՈՂԸ

Սահմանամերձ զորամասի հրամանատար, մայոր Մուշեղ Ասատրյանն ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ապա` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության անցել Վարդենիսի զորամասերից մեկում` որպես տանկային վաշտի 2-րդ դասակի հրամանատար` կարճ ժամանակ անց դառնալով շտաբի պետ:

Հաղթանակների հիմքում անկոտրում ոգին է

Հայ ժողովրդի խիզախ զավակները ևս իրենց անունները դրոշմեցին Հայրենական մեծ պատերազմի փառապանծ էջերում:

Դառն անցյալի քաղցր հուշեր...

Հովհաննես պապը իննսուն տարեկան է: Բնակվում է Չարենցավան քաղաքում:

Արթիկի քաղաքապետարանը չի հարգում Արցախյան պատերազմի հերոսների հիշատակը

Արցախյան գոյամարտի հերոսների սխրանքը համարժեքորեն չի գնահատվում որոշ իշխանավորների կողմից: Այդ մասին հայտարել է Արցախյան պատերազմի հերոս, լեյտենանտ Մյասնիկ Գասպարյանի մայր Սուսաննա Գասպարյանը` Երևանում իր որդու հիշատակին նվիրված ցերեկույթի ընթացքում:

Ընդդեմ վետերանների

Բոլոր պատերազմների բոլոր մասնակիցներն, իսկապես, խոնարհումի են արժանի: Եվ այս տարի ևս, հատկապես հետխորհրդային հանրապետություններում, Մայիսի 9¬ը մեծ շուքով նշվեց:

Երկրորդ աշխարհամարտի թմրանյութը

Վերջերս տեղեկատվություն է շրջանառվում, որ Համաշխարհային 2¬րդ պատերազմի ամբողջ ընթացքում գերմանացի զինվորներին թմրադեղ է տրվել: Պերվիտինը (մետամֆետամին) նրանց օգնել է հաղթահարել երկարատև քայլացատկերը և մարտնչել ամենածանր պայմաններում:

Երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ

Մեր ժամանակների ամենաճանաչված ու սիրված արվեստագետներից է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ազատ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նրա 20¬ից ավելի կինոդերերը, բեմում և հեռուստաէկրանին ստեղծած հարյուրից ավելի կերպարները նրան ոչ միայն համբավ են բերել, այլև վաղուց հաստատել դերասանի դերը ազգային բեմարվեստում:

ԴԱՐՁՅԱԼ` ՄԻՆԱՍԻ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մեր թերթն արդեն անդրադարձել է մինասյան որմնանկարների խնդրին. կառավարության որոշմամբ` Գյումրիում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխվում են Երևան` «Զվարթնոց» օդակայան: Սա, ինչպես պնդում են գյումրեցիները, մեծ հարված է քաղաքին ու նրա մշակութային ժառանգությանը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հռոմի սրբազան Քահանայապետ, երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Երկրորդ պապն արդեն դասվել է սրբերի շարքը: Նրա մասունքները դուրս են բերվել տաճարից և դրվել հրապարակում, որպեսզի հավատացյալները կարողանան վերջին հրաժեշտը տալ սրբացած քահանայապետին:

ԳԵՅ-ՇՔԵՐԹ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մայրաքաղաքի իշխանություններն արտոնել են Մոսկվայի կենտրոնում գեյ-շքերթի անցկացումը: Լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների շարժման ակտիվիստները պատրաստվում են քաղաքի կենտրոնում` Բոլոտնայա հրապարակում, կազմակերպել մշակութային-լուսավորչական միջոցառում, որի նպատակն է լինելու ծանոթացնել ռուսական հանրությանն այն մասին, որ նույն այդ հանրության մեջ գոյության իրավունք ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշումների ներկայացուցիչները:

ՕԲԱՄԱՆ ՑՆՑՎԵԼ ԷՐ

Այցելելով բնական աղետից տուժած Ալաբամա նահանգ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շոկի մեջ էր հայտնվել. «Ես իմ կյանքում առաջին անգամ եմ տեսնում նման ավերածություններ»,- ասել էր նախագահը և անձամբ ցավակցել բոլոր տուժածներին: Ալաբաման ամենից շատ տուժածն է, որտեղ փոթորկին զոհ է դարձել մոտ 250 մարդ:

«Էրգրից առայժմ կարոտն է իմը…»

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Հեռուստամեկնաբան, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայության ղեկավար Օրեր առաջ ևս մեկ անգամ ցուցադրվեց Վրեժ Սարուխանյանի «Էրգիր» ֆիլմը` նորից ոգևորություն ու հուզմունք արթնացնելով: Կորուսյալ հայրենիքի մասին պատմող վավերագրական կինոնկարն իր տեսակի մեջ եզակի հաջողվածներից մեկը կարելի է համարել:

Սկավառակահենություն

Մարտի 1-ից ուժի մեջ մտած «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքով` Հայաստանում արգելվում է չարտոնագրված սկավառակներով ֆիլմերի, երաժշտության, համակարգչային խաղերի ու ծրագրերի վաճառքը: Նախատեսվում է ակցիզներ ամրացնել շուկայում վաճառվող սկավառակներին` նվազագույնի հասցնելով չարտոնագրվածների շրջանառությունը:

Համատիրության «շեֆ» են ընտրել շանը

Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Հիլբրուկ¬Տոլ¬Օակս հեղինակավոր համայնքի բնակիչները միաձայն իրենց կառավարման մարմնի ղեկավար են ընտրել շանը (տեղեկացրել է «Հերալդ սան» թերթը):

Վհուկներն անիծել են

Անեծքի թիրախն այս անգամ Ռումինիայի կառավարությունն է: Ինչպես տեղեկացրել է ԲիԲիՍի¬ն` սև մոգության սպասուհիների ցասման պատճառն այն է, որ կառավարությունը գուշակուհիներին ու կախարդներին հաշվառել է ձեռնարկատերերի կարգում:

Մանրամասներ մարդու մասին

l Միջին հաշվով` մարդն իր կյանքի 5 տարին անցկացնում է ուտելով: l Երբ մարդը ստում է, սովորաբար նայում է վերև ու ձախ: