Պաղպաղակի ոլորտն են ուսումնասիրում

ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

Տեղեկություններ կան, որ Իշխան Կարապետյանն այլ աշխատակիցների ևս ստիպում  է աշխատանքից ազատման դիմում գրել, սակայն պաշտոնյան ասաց, թե նման տեղեկատվության չի տիրապետում: 
 
Նա չմանրամասնեց, թե ո՞ր տեղեկատվությանը չի տիրապետում. տեղյակ չէ, որ ինքը որոշ աշխատակիցների ստիպում է դիմո՞ւմ գրել, թե՞ անտեղյակ է, որ նման խոսակցություններ են շրջանառվում: 
 
Անհասկանալի էր նաև, որ նա լրագրողներիս խորհուրդ տվեց Նարեկ Մանթաշյանի ոչ թե կենսագրությունը, այլ ինքնակենսագրությունն ուսումնասիրել: Չէ՞ որ ինքնա-կենսագրությունը երբեմն հայեցողաբար կարող է գրվել...
 
Այսօր կառավարության նիստից հետո Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՍԱՊԾ-ն՝ պաղպաղակի ոլորտի խնդիրները լուծելու համար: 
 
Հիշեցնենք՝ վերջերս «Հետք» լրատվամիջոցը պաղպաղակի մի քանի նմուշներ էր փորձաքննության հանձնել, և պարզել էր, որ որոշ պաղպաղակներ չեն համապատասխանում սահմանված նորմերին:
Կարապետյանն ասաց, որ ուսումնասիրություններ են իրականացնում կաթնամթերքի, այդ թվում նաև պաղպաղակների արտադրությունում: 
 
- Բնականաբար, կան արդյունքներ, կան կասեցումներ և ոչնչացված ապրանքներ: Երբ ստուգումներն ավարտվեն, մենք արդյունքները կներկայացնենք:
 
Լրագրողների խնդրանքով Իշխան Կարապետյանն անդրադարձավ նաև ՍԱՊԾ-ի նախկին երկու աշխատակիցների աղմկահարույց հայտարարություններին, ըստ որոնց՝ ԱԱՊԾ-ն ոտնահարել է նրանց աշխատանքային իրավունքները: 
 
Իշխան Կարապետյանն ապատեղեկատվություն որակեց նախկին երկու աշխատակիցների հայտարարությունը, ապա ասաց, թե ՍԱՊԾ-ն դատի է տալու նրանց: Թե ինչ հոդվածով ու հիմքով՝ առաջիկայում կտեղեկացնեն: 
Նախկին աշխատակիցներից Նարեկ Մանթաշյանը, ով նաև բաց նամակով դիմել է վարչապետին, հայտարարել էր, որ քաղծառայության մրցույթում ինքն է հաղթել, բայց իր փոխարեն աշխատանքի նշանակել են մեկ ուրիշին, որը մրցույթը չի անցել: 
 
- Մրցույթի արդյունքները հաղթահարածին հրամանագրում են աշխատանքի: Ամեն ինչ արվել է օրենքի համաձայն,-պնդեց ՍԱՊԾ պետը, ապա խորհուրդ տվեց՝ 
 
- Մանրամասն ուսումնասիրեք Նարեկ Մանթաշյանի աշխատանքային գործունեությունը, ինքնակենսագրությունը և որոշ եզրահանգումներ արեք: