Հայաստանը՝ էներգամիջնո՞րդ

Միջնորդ դառնալուց հետո, Հայաստանում ի՞նչ պատճառաբանություն է հորինվելու՝ «կրակի» գնով էլեկտրաէներգիայի վաճառքն արդարացնելու համար:
Ռուսաստանը մտադիր է Հայաստանի միջոցով Իրանին էլեկտրաէներգիա մատակարարել: «Գազետա» կայքի փոխանցմամբ՝ այս մասին խոսել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: 
 
- Հայաստանը ծրագրում է հաջորդ տարի բարձր լարման էլեկտրագիծ կառուցել, ինչը ՌԴ-ին հնարավորություն կընձեռի փոխանակման գործիքներով իրանական շուկա էլեկտրաէներգիա արտահանել,-մասնավորապես ասել է «Գազպրոմի» ղեկավարը: Նա նաև ընդգծել է, որ արդեն ավարտվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացումը:
 
Թե սա ինչ կտա Հայաստանին՝ մանրամասներից անտեղյակ մարդու համար գուցե դժվար է դատել: Ամեն դեպքում, սա թերևս ՀՀ-ին Իրանի հետ հետագա համագործակցությունը ծավալելու նոր հնարավորություն կտա, որն այս պահին շատ կարևոր է համարվում: Սակայն պակաս էական չի լինի Իրանին մատակարարվելիք էլէներգիայի սակագինը: Էս գլխից կարելի է համոզմունք հայտնել, որ Հայաստանում գործող սակագինը մրցունակ չի' կարող լինել որևէ շուկայում: Այդ դեպքում՝ միջնորդ Հայաստանում ինչ պատճառաբանություն է հորինվելու՝ «կրակի» գնով վաճառքն արդարացնելու համար: Մանավանդ՝ մասնագետի հաշվարկով ոչ միայն այսօրիսկ հնարավոր է մեղմել այդ սակագինը, այլև այն ընհանրապես նման թռիչք չպետք է արձանագրեր: Ինչպես փաստել է ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ «...էլեկտրաէներգիայի 80-85տոկոսը ՀԷՑ-ին տրվում է 20 դրամից պակաս գնով: Հիմա ի՞նչ եզրակացության կարելի է հանգել, եթե այս իրավիճակում սպառողին հասնում է երկու անգամ թանկ` 45-46 դրամով»: