Քովիդ-19-ը կենսաբանական զենք է եղել

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ․ Մարիետա Խաչատրյան

«Գիտե՞ք արդյոք, որ USAID-ը, օգտագործելով ձեր հարկային վճարումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները»,- գրել է Իլոն Մասկը:
 
Սա ես չեմ ասում, մեր տեղացի վիրուսաբանները չեն ասում (օրինակ՝ վիրուսաբան Գրիգոր Գրիգորյանը միշտ է ասել), որ բերաններիս գաք։ Քովիդ-19-ը կենսաբանական զենք է եղել,  և դրանով, փաստորեն, ոչնչացրել են միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում, այդ թվում՝ 8 հազարից ավելի ՀՀ քաղաքացիների: Ու երևի հեռու չէ այն օրը, երբ այս ամբողջը մարդկության դեմ նյութած երկոտանիները, ու նրանց թվում թվում և՝ այդ մասին ի պաշտոնե իմացողները (խոսքը նաև մեր տեղական իմացողներին է վերաբերում), կդատվեն որպես միջազգային հանցագործներ: 
 
Հարց է առաջանում՝ ի՞նչ էիք մեր օրգանիզմ ներարկում որպես պատվաստանյութ, եթե քովիդը  զենք էր, ու ոչ վիրուս: Մեր իմունային համակարգի ի՞նչ ավերների համար էր նախատեսված պատվաստանյութ անվանված թույնը, որի ներարկումներից հետո շատուշատ մարդիկ, հատկապես տարեցները, առողջության վատթարացման վերաբերյալ տարբեր անսովոր աշտանիշերի և գանգատների մասին էին հայտնում: Եվ, առհասարակ, որքա՞ն մարդ է մահացել նաև սխալ բուժումներից, հակաբիոտիկների ներարկումից, շնչառական դնչկալից, երբ կենսաբանական զենքի ազդեցությունը թեթևացնելու լրիվ այլ համալիր բուժում պետք կլիներ: Մեր հարազատներին այլևս չես վերադարձնի, բայց  հուսով եմ՝ միջազգային գլոբալ հանցագործության մեղավորների պատժվելը կտեսնենք:
 
Ի ԴԵՊ
 
ԱՄՆ վարչակազմի որոշմամբ Վաշինգտոնում փակվել է USAID-ի կենտրոնակայանը, շենքի վրայից հանվել է ցուցանակ, տեղեկացրել է Fox News-ը։
 
- Այս համակարգը ոչ թե որդնած խնձոր է եղել, այլ պարզապես որդերի կծիկ... Խնձոր չի էլ եղել, այնպես որ՝ դուք պետք է ձերբազատվեք այս ամենից,- ասել է ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր գործակալության ղեկավար Իլոն Մասկը։
 
Իսկ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, անդրադառնալով այդ կառույցի թուլացմանը կամ փակմանը, «Աբովյան Time»-ի եթերում ասել է, որ USAID ուղիղ կապ ուներ ՀՀ արտաքին քաղաքականության հետ, ազդեցություն ունեցող ոլորտներում նրանք իրենց միջնորդավորված ներկայացուցիչներն ունեին, ովքեր որոշակիորեն ազդում էին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա։