Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ «Փաստինֆո»
ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հետաքրքիր տվյալներ է ներկայացրել,
թե, ըստ մարդահամարի, Հայաստանում ազգությամբ
ազարբայջանցի ինչքան մարդ է ապրել։

Ամենահոծ բնակչությունը եղել է Վարդենիսի շրջանում, 30366, ապա՝ 16609՝ Ամասիայի շրջանում, և երրորդ տեղում, Մասիսի շրջանում՝ 15165 ազգությամբ ազարբայջանցի է բնակվել։
Ինչու՞ եմ այս թվերը միավորներով ասում, զուտ նրա համար, որ հայտնի լինի՝ ճշգրիտ տեղեկություններ կան, թե որքան ազարբայջանցի է Հայաստանում բնակվելիս եղել, որոնք արդեն 1990-92 թվականներին վերադարձել են, ներգաղթել են հայրենի ազարբայջան։
Եվ այս թվերն այսօր առկա են ազատ տեղեկատվական ռեսուրսներում, ինչը նշանակում է, որ 250000-ի, 300000-ի մասին խոսք անգամ լինել չի կարող։ ՈՒղղակի ազարբայջանցիների սիրած զբաղմունքն է ուռճացնել, մեծացնել թվերը, այդպիսով իսկ իրենց «զոհ» լինելու հանգամանքն ընդգծելով, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով իրենց վրա՝ որպես օժանդակության կարոտ ազգության։
Հիշեցնեմ՝ իրենց տխրահռչակ 1000000 թիվը։ Տպավորիչ թիվ է, չէ՞, մեկ միլիոն փախստականներ։ Ասեմ, որ փախստականների թիվն ընդամենը 515000 է, այս դեպքում էլ՝ հաշվառման տվյալներն առկա են։
Բայց ազերիները սկսեցին այդ թիվը 600 000-ից, հետո դարձրին 700 000, հետո՝ 1000000։