Շատ սպաներ որոշել են դատի տալ ՊՆ-ին

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

«Տեսանկյուն» հասարակական-քաղաքական, տեղեկատվական, մշակութային ամսաթերթի հիմնադիր-խմբագիր Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ երկարամյա վաստակ ունեցող  շատ սպաներ որոշել են դատի տալ ՊՆ-ին։
 
Ինչպես գրել է նա՝ 
 
- ՀՀ կառավարությունը 2007֊թ մարտի 7-ի N384 որոշումով սահմանել է, որ բնակարանի կարիք ունեցող, երկար տարիներ ծառայած զինծառայողին պետությունը պարտավորվում է անհատույց բնակարան կամ հողատարածք տրամադրել։ Երկար տարիներ ծառայած, բնակարանի կարիք ունեցող սպաները հայտնում են, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք բնակարաններ հիմնականում ստացել են պաշտոնյանները և կաշառք տվողները։ Նրանց խոսքերով՝ 2018թ֊ի իշխանափոխությունից հետո սայլը կարծես թե տեղից շարժվել է, բայց շուկայական գները ահավոր ցածր են հաշվել՝ պատճառաբանելով, որ տվյալները նոտարական գրասենյակի արխիվից են հանել։
 
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2019թ մայիսի 10 N 540 հրամանով որոշել է, որ մարզերում բնակարանի սպասողներին պետությունը բնակարանի գնի 100% -ն է տրամադրում, իսկ Երևանում՝ 50%։-ը։
 
Երևանում 3 սենյականոց բնակարան գնելու հաար պետությունը երկար տարիներ ծառայած զինծառայողին տրամադրում է մոտ 19 միլիոն դրամ, ինչը բնակարանի գինը կեսն էլ չի կազմում։ 20 և ավելի տարիներ ծառայած սպաներն ասում են, որ 2020թ․ պատերազմից հետո ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություներ քչերն են գնում ուսանելու, նրանց խրախուսելու համար նորելուկ սպաներին 3 սենյականոց են տրամադրում Երևանում, որը նրանք կարող են վարձով տալ, իսկ 20 տարի հետո սեփականաշնորհել, իսկ հին զինծառայողների ավանդն անտեսում են։
 
Շատ սպաներ որոշել են դատի տալ ՊՆ-ին և վիճարկել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նշված հրամանի անօրինականությունը»։