Հասարակությունից հեռու․․․ հասարակության հետ

2023 թվականի հուլիսի 27֊ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման հրավերով դատապարտյալներին էին հյուրընկալվել «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը, Կազմակերպության հոգեբան` Քրիստինե Պետրոսյանը, իրավաբան` Կորյուն Քիշմիրյանը և լրագրող, գրող, իրավապաշտպան Լուսինե (Լուսին) Ղազարյանը։ 
   
Ներկաները հանդես եկան մասնագիտական թեմատիկ բանախոսությամբ, որը վերածվեց մտերմիկ երկխոսության, ինչի արդյունքում դատապարտյալները ստացան իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն, իսկ նման միջոցառման առաջին անգամ ներկաների մոտ փոխվեց դատապարտյալի մասին պատկերացումը, ամրագրվելով այն ճշմարտությունը, որ դատապարտյալները մեր ամենահասարակ քաղաքացիներն են, որոնք կյանքի ինչ֊որ փուլում հայտնվել են անազատության մեջ, մի բան, որից ապահովագրված չէ ոչ ոք։ Նրանք էլ մարդիկ են, որոնց աչքերում որքան զրկանքի թախիծ կա, նույնքան էլ` ապագայի հանդեպ հավատի փայլ, ինչպես մեր օրերում ապրող ցանկացած գիտակից մարդու մոտ։
   
Ինչ վերաբերում է Սեյրան Չիլինգարյանին, ապա սա «Ֆիդայիներ» կազմակերպության նախագահի առաջին այցը չէր։ Ամիսներ առաջ էլ` մայիսի 12֊ին` Մշակույթի գործիչների միության երջանկահիշատակ նախագահ, ՔԿՀ ինքնագործ միավորման ջերմ բարեկամ, գրող և ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանի ու գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանի հետ այցելել էր ՔԿՀ, որի ընթացքում մեդալների ու պատվոգրերի էր արժանացրել մի շարք դատապարտյալների, հերթական անգամ ապացուցելով, որ գործը, անկախ նրանից թե ով ինչ կարգավիճակում և որտեղ է անում՝ գնահատվում է։ Այս անգամ ևս Ս. Չիլինգարյանը դատարկաձեռն չէր եկել։ Մի շարք դատապարտյալներ Կազմակերպության կողմից արժանացան խրախուսական պատվոգրերի, իսկ դատապարտյալ-նկարիչ, բազմաթիվ գրքերի նկարազարդող Դավիթ Խաչատրյանը արժանացավ «Հովհաննես Այվազովսկի» մեդալի։
 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան քրեակատարողական հիմնարկի սոցիալական, իրավական և հոգեբանական բաժնի աշխատակիցներ Նորայր Գրիգորյանը, Հովհաննես Համբարձումյանը, ինչպես նաև ինքնագործ միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանը։ Ն. Գրիգորյանը և Հ. Համբարձումյանը կարևորեցին նմանօրինակ հանդիպումները։ Միավորման նախագահը շնորհակալություն հայտնեց ներկաներին այցելության համար, քանի որ մարդկային ամենամեծ ռեսուրսը` ժամանակն է, որը ներկաները չէին խնայել դատապարտյալների համար, հստակ գիտակցելով հասարակության դերն ու նշանակութկունը դատապարտյալների կյանքում։
 
Ինչպես միշտ, այս անգամ ևս հյուրերը արժանացան հուշանվերների` դատապարտյալների ինքնագործ միավորման անդամների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքների, որոնք դատապարտյալների անունից հյուրերին հանձնեց Միավորման նախագահը։
   
Բովանդակային առումով հանդիպումը կառուցողական էր, որովհետև թե հյուրերը, թե ներկաները գիտեին` որտեղ են և ինչու։ Միջոցառման մասնակից հյուրերն ու բանախոսները հրաժեշտ տվեցին միմյանց` կրկին հանդիպելու ակնկալիքով և, ինչու՞ միայն ՔԿՀ֊ում... ի վերջո միշտ էլ կարելի է հանդիպել ու ջերմ զրույցի բռնվել լավ մարդկանց հետ ու սուրճ խմել Երևանի բանուկ փողոցների բացօթյա սրճարաններում։
 
 
Մ. ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ Ինքնագործ
մշակութային միավորման նախագահ
 
 
ВДАЛИ ОТ ОБЩЕСТВА... С ОБЩЕСТВОМ
 
27 июля 2023 года по приглашению самодеятельного культурного объединения УИУ «Армавир» МЮ РА, осужденных посетили։ председатель военно֊патриотической благотворительной организации «Фидаины» Сейран Чилингарян, психолог организации: Кристине Петросян, юрист: Корюн Кишмирян и журналист, писатель, правозащитник: Лусине (Лусин) Казарян. 
   
Присутствующие выступили с профессиональной тематической речью, которая переросла в диалог, в результате которого осужденные получили юридическую и психологическую консультацию, а впервые на подобном мероприятии у присутствующих изменилось представление об осужденном, закрепилась истина о том, что осужденные֊наши самые простые граждане, которые на каком-то этапе жизни оказались в заключении, от чего никто не застрахован. Они тоже люди, в глазах которых столько же горе лишений, сколько и блеск веры в будущее, как у любого сознательного человека, живущего в наши дни.
   
Что касается Сейрана Чилингаряна, то это был не первый визит председателя организации «Фидаины». Несколько месяцев назад, 12 мая, вместе с покойным председателем Союза деятелей культуры Армении, теплым другом самодеятельного объединения УИУ, писателем и карикатуристом Гургеном Балаяном и писателем, певцом, композитором Арсеном Амбаряном он посетил УИУ, в ходе которого наградил ряд осужденных медалями и грамотами, в очередной раз доказав, что дело, независимо от того, кто в каком статусе и где его делает, оценивается. И на этот раз С. Чилингарян пришел не с пустыми руками. Ряд осужденных были удостоены поощрительных грамот со стороны организации, а осужденный֊художник, иллюстратор многочисленных книг Давид Хачатрян удостоился медали «Ованес (Иван) Айвазовский».
 
На мероприятии с приветственными речами выступили сотрудники социального, правового и психологического отдела уголовно-исполнительного учреждения Норайр Григорян, Ованес Амбарцумян, а также председатель самодеятельного объединения Мушег Мхитарян. Н. Григорян подчеркнул важность подобных встреч. Председатель объединения поблагодарил присутствующих за визит, поскольку  самый большой человеческий ресурс-время, которое присутствующие не пожалели для осужденных, четко осознавая роль и значение общества в жизни осужденных. Как всегда, и на этот раз гости удостоились сувениров-поделок, изготовленных членами самодеятельного объединения осужденных, которые от имени осужденных вручил гостям председатель Объединения.
   
В содержательном плане встреча была конструктивной, поскольку и гости, и присутствующие знали, где они находятся и почему. Участники мероприятия попрощались друг с другом в надежде вновь встретиться и, почему только в УИУ?.. в конце концов, всегда можно встретиться и пообщаться с хорошими людьми и выпить чашечку кофе в кафе под открытым небом на оживленных улицах солничного Еревана.
 
М. Мхитарян
Председатель Самодельного Культурного Объединения
УИУ «Армавир» МЮ РА