Երևանի Հակատուբերկուլյոզային դիսպանսերը չպետք է փակվի
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ

Ես Վահրամ Մելքոնյանն եմ, 18 տարեկան, զորակոչիկ եմ, ով պետք է ամռանը զորակոչվի ՀՀԶՈՒ և պաշտպանի Հայաստանի սահմանները:
Ցանկանում եմ նշել, որ դիսպանսերի փակման արդյունքում տուժելու է առաջին հերթին բնակչությունը, ով չի կարողանալու ժամանակին հայտնաբերել իր թոքային հիվանդությունները, կազմակերպել ճիշտ ախտորոշում և բուժում:
Ես հաշվառված եմ Երևանի N4 զինվորական կոմիսարիատում, որտեղ հերթական բուժզննման արդյունքում ստացա ուղեգիր, ըստ որի պետք է այցելեի հակատուբերկուլյոզային դիսպանսեր:
Նախ նշեմ, որ դիսպանսերը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և շատ հարմար է հասնել այնտեղ Երևանի յուրաքանչյուր կետից: Ես աշխատում եմ, և եթե չլինի քաղաքի դիսպանսերը, ես կկարողանամ հասնել Աբովյանում գտնվողՏԱԿ ՊՕԱԿ , բայց մի պահ մտածենք այն զորակոչիկների մասին, ովքեր չեն աշխատում կամ ապրում են անապահով պայմաններում:
Շարունակելով միտքս՝ ասեմ, որ ոտք դնելով Երևանում միակ թոքային հիվանդությունների բուժհաստատություն, զգացել եմ միայն դրական և սիրալիր վերաբերմունք, որը ներշնչել է համարձակություն և տվել վստահություն, որ անհաղթահարելի ոչինչ չկա: Այցելելով դիսպանսեր և շփվելով վերապատրաստված բժիշկների հետ՝ հասկացա, որ նրանք կարևորագույնն են համարում հիվանդի առողջությունը, իմանալով ճիշտ ճանապարհները՝ հիվանդին տեղեկացնում են առողջական խնդիրների մասին՝ առանց հոգեբանական խոշտանգումների:
Բուժզննման սենյակների մոտ չեմ սպասել և ոչ մի րոպե, քանի որ սպասարկումը կատարվում էր գերազանց, և զգացել եմ միայն հոգատար վերաբերմունք:
Երևանի հակատուբերկուլյոզային դիսպանսերում չի շահարկվել գումարի խնդիր, ամբողջ խորհրդատվությունը, ախտորոշումը, հետազոտությունները, բուժումը կատարվում են անվճար:
Ի վերջո հուսով եմ, որ խնդիրները, որոնք հապված են Երևանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի լուծարման հետ, կլուծվեն հասուն և խելամիտ ճանապարհով: Բանը չի հասնի պայքարի, որին կմասնակցեն թե´ երիտասարդ զորակոչիկներ, թե´ բուժհաստատության աշխատակիցներ, թե´ տարեց հաշվառուներ: