Ուղղակի փաստ՝ ինչ են սովորեցնում Եհովայի վկաները

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

ԴԻՏԱՐԱՆ, 15 Հունվարի, 2013թ, էջ 16, պարբերություն 19 
«Քո հարազատը իրականում կարիք ունի տեսնելու, որ դու վճռականորեն Եհովային ամեն ինչից վեր ես դասում, այդ թվում ընտանիքից։ Առիթներ մի՛ փնտրիր շփվելու ընկերակցությունից զրկված հարազատիդ հետ, օրինակ՝ էլեկտրոնային փոստով»։
 
ԴԻՏԱՐԱՆ, 15 Օգոստոսի, 2013թ, էջ ։, պարբերություն 7 
«Չպետք է թույլ տանք, որ ընտանեկան կապերը ավելի կարևոր լինեն, քան աստվածաշնչյան սկզբունքները»։
 
«Եհովայի վկաներ» կազմակերպությունը նախ և առաջ դիտվում է որպես դասալքություն: Իսկ դասալքությունը հետապնդվում էր օրենքով:
Միջազգային պայմանագրեր վավերացնելուց հետո, մեր երկրի ստանձնած պարտավորություններից մեկը եղավ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (2003թ.), որն առաջին հերթին օրինական դաշտ բերեց 18 տարին լրացած «վկաների»՝ ՀՀ բանակում ծառայելուց խուսափելը: Այս օրենքով նշված կրոնին դավանողների զինծառայությունը փոխարինվեց քաղաքացիական : Որոշ ժամանակ անց, հրահանգվելով` մեկ մարդու նման, զինծառայության տարիքի հայաստանցի բոլոր եհովայականներն այլընտրանքային ծառայությունից էլ հրաժարվեցին: 
 
Պարզվում է` հիմա էլ նրանց դուր չի գալիս, որ իրենց քաղաքացիական ծառայությունն իրականացվում է Պաշտպանության նախարարության ենթակայությամբ: Վաղն էլ գուցե ասեն, թե իրենց հավատքը թույլ չի տալիս ենթարկվել ՀՀ Սահմանադրությանը: Կամ գուցե հրաժարվեն հարկեր վճարելուց, ինչ է թե դրանցից բաժին է հանվում բանակին: 
 
Աստվածաշունչը չի սովորեցնում հարձակվել, սպանել, բայց չի սովորեցնում նաև հանդուրժել այդ ամենը: «Աստծունը Աստծուն տվեք, կեսարինը՝ կեսարին»,-ասում է Աստծո որդին: Իսկ մարդիկ ի՞նչ էին տալիս կեսարին: Հարկ էին տալիս, որով կեսարը նախ և առաջ երկրի բանակն էր պահում: Անհեթեություն չէ՞ արդյոք մինչև ատամները զինված թշնամու դեմ դուրս գալ միայն հավատքով զինված, որ նույնն է, թե կեսարինը տալ Աստծուն: 
 
Մեր երկրի անվտանգությունը պահանջում ու պարտադրում է միասնականություն: Այնպիսի միասնականություն, ինչպիսին Սարդարատապի ճակատամարտի ժամանակ էր, երբ հայ զինվորականի կողքին կանգնեցին շինականը, մտավորականն ու հոգևորականը:
 
Անկախ Հայաստանի քաղաքացու կատարելատիպը նախ և առաջ պետք է լինի այս միասնականությանը ձգտող մարդը: Սա պետք է դրվի մեր կրթության, մշակույթի ու զինվորական դաստիարակության հիմքում, մեր պետության հիմքում: Առաջին հերթին այս գաղափարի վրա պետք է հիմնված լինի մեր երկիրը, այլ ոչ օտարածին, որոնց նպատակն ուղղված է հենց իրենց հետևորդի դեմ, որին «խղճի ազատության» ջատագովներն իրենց կեղծ բարեպաշտությամբ պարզապես ուժասպառ են անում, որպեսզի դարձնեն հնարավորինս կառավարելի, հնարավորինս մանկուրտ: 
 
Ազգային Արժեքների պաշտպանման ճակատ ՀԿ Նախագահ Ս.ԱՂԱՋԱՆՅԱՆ