Տղամարդկանց մինչև 25 տոկոսը մանկապիղծ է, աղջնակներն էլ՝ անբարո՞

ԵՐԲ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼՈՐԴ ԵՆ

Պապիլոմա վիրուսի դեմ անվճար ներարկումների պարտադրանքը փոթորկեց բոլորին՝ որքան էլ ազգաբնակչության առողջության թիվ 1 պատասխանատուն շարունակում է դրա անհրաժեշտության քարոզն անել:
 
Նրան մեկ հարց կուզենայինք ուղղել. տասնյակ տարածուն այլ հիվանդություններով տառապող հայաստանաբնակն ի վիճակի չէ դեղորայք գնել: Ինչո՞ւ նա չի պայքարել՝ դիցուք, արյան զարկերակային ճնշման, կամ հակաբորբոքային, կամ ցավազրկող և կամ այլ անվճար դեղահաբեր հրամցնել գոնե անվճարունակներին...
 
Պապիլոմայի պատվաստումների դեմ հնչած ամենատարբեր հակափաստարկների մեջ, կարծես, բացակայում էր բարոյական արժեքներից շեղող հիմնավորումը: Հենց դրան էլ երեկ անդրադարձել է Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ նկատելով՝
 
- ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հղում կատարելով չգիտես նախարարության, թե ինչ-որ կազմակերպության կողմից իրականացված կամ չիրականացված հարցմանը՝ Հայաստանի մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին, ըստ էության, անբարոյական է ներկայացրել կամ սեռական բռնության զոհ: Դրանից երկուսի պարագայում էլ՝ Հայաստանի տղամարդկանց կամ ՀՀ եկած տղամարդկանց մինչև 25 տոկոսին, ըստ էության, ներկայացրել է մանկապիղծ ու հանցագործ:
 
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ է հղել՝ պաշտոնանկ անելու ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: Ավելին, նրա կարծիքով՝ 
 
- Այդ մարդը կամ բանից անտեղյակ է, կամ միտումնավոր շեղում է իրականությունը, միտումնավոր չի ներկայացնում ճշմարտությունը, իսկ եթե այդպես է, ապա դրանով և, ընդհանրապես, այդ խայտառակ պատվաստումների գործընթացով պետք է հետաքրքրվի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Մասնավորեցնենք, թե ինչ է ասել Լևոն Ալթունյանը:
 
Պատասխանելով մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումների վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ և ո՞ր տարիքում, ինչո՞ւ հենց 13, արդյո՞ք 13 տարեկանում արժե երեխային պատվաստել, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը փորձելով հիմնավորել հենց 13 տարեկան աղջնակներին պատվաստելը, ասել է. «Տասներեք տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական փորձը, երբ դեռ վիրուսը չի հանդիպել: Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչև 25 տոկոսն աղջիկների մինչև 15 տարեկանը արդեն ունեն այդ փորձը»:
 
Ստացվում է, որ մեր մինչև 15 տարեկան աղջիկ երեխաների շուրջ 25 տոկոսը կա՛մ անբարոյական է, քանի որ առանց ամուսնանալու, առանց ծնողների գիտության և նշված տարիքի հայ աղջիկների համար անթույլատրելի կերպով արդեն ինչ-որ տղամարդու հետ առնվազն մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել, կա՛մ էլ սեռական բռնության զոհ է:
 
Ըստ այդ հայտարարության՝ ստացվում է, որ Հայաստանի տղամարդկանց կամ Հայաստան եկած տղամարդկանց մինչև 25 տոկոսը մանկապիղծ է, այսինքն՝ թե՛ քրեական, թե՛ բարոյական, թե՛ հոգևոր հարթություններում ներում չունեցող հանցագործ: Ի՞նչ է հիշյալ հայտարարությունը, եթե ոչ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից հրապարակային հաղորդում զանգվածային բնույթ ունեցող ծանր հանցագործությունների մասին: Հաղորդում, որին պարտավոր են ընթացք տալ ՀՀ գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն՝ քրեական գործ հարուցելու որոշում կայացնելով, նախարարից և հարցումն իրականացրած կազմակերպության պատասխանատուից ցուցմունքներ վերցնելով:
 
Նույն խնդրին հոգևոր տեսանկյունից է անդրադարձել Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ՝ մասնավորեցնելով՝
 
 - Պապիլոմա վիրուսը «Մի՛ շնացիր» պատվիրանը խախտելու հետևանքներից է: Մեղք, որի վարձը չար հիվանդությունն է:
Եվ Փորձիչն է սարքել այդ վիրուսը: Եվ եթե դեղն էլ է փորձիչը սարքել, հետևանքներն է՛լ ավելի չար պիտի լինեն:
 
Գիտնականները վկայում են, որ կնոջ մոտ նման վիրուս բնությամբ չկա և այդ վիրուսը կնոջն է փոխանցվում բացառապես ՍԵՌԱԿԱՆ ճանապարհով, վարակակիր այլ կանանցից վարակված տղամարդուց:
Այսինքն. եթե ՄԻ ՇՆԱՑԻՐ պատվիրանը պահվում է, ապա այդ հիվանդության խնդիրը վերանում է:
Այս է ամբողջը:
 
Իսկ մի ողջ ազգի դեռահաս դուստրերին սրսկել, նշանակում է դուստրերին դիտել որպես ապագա շնացողներ և ոչ թե ապագա ավանդական ընտանիքների մայրեր:
 
...Եվ չարի ծառաները, տեսնելով որ մեր ազգն ավելի ավանդապահ է, ամեն կերպ կատաղած ջանում են մեզ ավելի մեծ մոլություններով ու գայթակղություններով այլասերել՝ որպեսզի մեզ իսկ համոզել տան, թե անասնական շներ ենք, որոնց կարելի է հիվանդության սարսափը տարածելով համոզել սրսկվելու տարբեր խառնուրդների «դեղերով», որոնցով նախապես շներին էին ստերլիզացնում կամ մկների վրա փորձարկումներ անում, վերջիններս ծնում էին անդամախեղ ձագեր և կամ կարճ ժամանակ անց՝ սատկում,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մ. Ոսկանյանը, ով բանավոր մեր զրույցում նաև հավելեց.
 
- Հակված եմ հավատալ ֆեյսբուքյան օգտատերերից Խաչիկ Մանասելյանի այն տեղեկատվությանը, որ բոլոր տեսակի պապիլոմաները հաջողությամբ բուժվում են 3 տոկոսանոց սովորական ջրածնի երկօքսիդի լուծույթով, ինչը միանգամայն անվնաս է և հիվանդագին հետևանքներ բոլորովին չի թողնում։ Բուժման այդ մեթոդի հեղինակը նշանավոր բժիշկ Նեումիվակինն է։