Բռնության զոհ չէ՞ր

ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանն այսօր իր թուիթերյան էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ առավոտյան մահկանացուն է կնքել «հայ ժողովրդի մեծագույն որդին՝ օրինակելի հայրենասեր և բարերար Լևոն Հայրապետյանը»: Այնուհետև հավելել է՝
 
- Երբեք չենք մոռանա Լևոն Գուրգենովիչին և նրա ժառանգությունը:
 68-ամյա գործարարի ու բարերարի հիշատակն, իսկապես, չի խամրի: Եվ նրան հիշելով՝ ամեն անգամ ակամա հիշելու ենք այն կտտանքները, որոնց ենթարկվեց նա ռուսաստանյան դժնի բանտախցերում: Այն էլ՝ սարքովի մեղադրանքի արդյունքում:
 
Ինչպես Գարեգին Նժդեհին՝ սովետական իշխանությունը, նրա  քրոջ թոռան մեծությունն էլ հետխորհրդային Ռուսաստանը չհանդուրժեց: Իր մահով Լևոն Հայրապետյանը վերստին փաստեց, թե դեռ որքա՜ն հեռու է նույն Ռուսաստանը՝ «մարդու իրավունքներ», «մարդասիրություն» կոչվող արժեքներից: