Ես պատվի ու արժանապատվության մարդ եմ...

Տավուշի մարզի «Ազատամուտ» համայնքի ղեկավար Ժորա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ զրույցը մերօրյա այն իրողությունների մասին է , որոնցից հրաժարումը միայն կարող է հաստատուն դարձնել մեր ընթացքը:

Թավշյա հեղափոխությունը մուտք գործելով ՀՀ տարածք`  վերափոխիչ, դեմոկրատիկ դրսևորումներ է բերել ողջ հայ  ժողովրդի ապագայի սպասումներին: Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի հասարակության մեծ մասը ևս մասնակից դառնալով այս  շարժմանը՝ նրա ողջախոհ գաղափարախոսության ուժով առաջնորդվեց: Գյուղը,  այնուամենայնիվ, բաժանվելով երկու մասի՝ մեկ սկզբունքով  չէր տոգորված: Ոմանք սակայն, Հանրապետական կուսակցության հին մեթոդիկան պահպանելով և երերուն «դրոշը» վերցրած` քարոզում էին կոռուպցիոն դոգմաներ, իսկ ոմանք էլ խորին հավատով ողջունում էին «Ելք-»ի ժողովրդանվեր ուղղորդումը` դեպի սիրո և համերաշխության հայրենաշեն մայրուղի...

Խոսքը  համացանցում տեղ գտած այն ստահոդ, կեղծ, հնարովի բնութագրումներն են` համայնքի ղեկավարին անվանարկելու, վարկաբեկելու նպատակով: Նախապես տեղեկացված լինելով Ազատամուտի համայնքապետի աշխատանքային կենսագրությանը և նրա` որպես ազատամարտիկի անցած պատերազմական և ապրիլյան քառօրյա ուղուն, նրա հետ զրույցի ժամանակ անդրադարձանք հենց այն հիմնահարցերին, որոնք օբյեկտիվ մանրամասնումներ են պահանջում.

- Պարոն Մարտիրոսյան, թույլ տվեք հարցնել` ինչի՞ց է Ձեր  դժգոհությունը, երբ երկրում նոր ու խաղաղ մթնոլորտ է ձևավորվել և թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ կրթամշակութային վերաշինումներին հիմքեր են դրվում:

- Հպարտանքով, սպասելիքներով մասնակցել եմ թավշյա   հեղափոխությանը (միտինգներին հանդիպել և զրուցել եմ Նիկոլ Փաշինյանի հետ)՝ մտահոգվելով Ազատամուտ համայնքի բարեփոխումներով. առաջին հերթին Հանրապետական կուսակցության տոմսս եմ վայր դրել, աշխատասենյակիս պատից իջեցրել ՀՀ նախկին նախագահի դիմանկարը... Հենց այս դրվագը դուր չեկավ ոմանց: Նրանց` նախկին Երկրապահ կամավորական միության որոշ անդամների, իհարկե, ամենևին համայնքային կյանքը չի հետաքրքրել, այլ` ահաբեկումները, սադրանքները , աշխատող մարդուն նսեմացնելը, հեղինակազրկելը: Սա վերջին շրջանում դարձել է նրանց սկզբունքը: Այս մարդիկ դժվարանում են ընկալել սիրո և համերաշխության հեղափոխության ընձեռելիք նոր զարգացումների հեռանկարը և բարեփոխումների մուտքը համայնք:

- Համացանցում տեղադրված «Գետամեջ» կոչվող հրապարակման մեջ արծարծվել էին հարցեր, որոնք նսեմացնում էին Ձեր աշխատանքային գործեունեությունը  ստվերելով նաև Ձեր անցած մարտական ուղին և բարեգործական ծրագրերը:

- Այդ հրապարակման մեջ ինձ նսեմացնել ցանկացողները ամեն կերպ փորձ են արել հեղինակությունս մրոտել: Ինքս երեք անգամ  առաջադրված և օրինականորեն վստահության քվե ստացած համայնքապետ եմ: Երկու տարի աշխատել եմ, երեք  տարի էլ կա, որ մնամ Ազատամուտի ղեկավար: Մի տասնամյակ է` ջանք ու եռանդ չեմ խնայում` ամեն ինչ անել գյուղի համար: Չէ ՞որ հիմա էլ` թավշյա  հեղափոխությունից հետո, Նոր Հայաստանում նոր վերափոխումներ ենք կատարելու, նոր ոճով պիտի աշխատենք յուրաքանչյուրս, լավագույն սպասելիքներ, գործեր կան եկող սերունդներին փոխանցելու:

- Իսկ մինչ այդ եղե՞լ են բացթողումներ, սխալներ, որոնց վերաբերյալ խոսել են ավագանու որոշ անդամներ:

- Ավագանու այդ անդամներ ամենևին չեն մտահոգվել գյուղի զարգացման համար, ընդահակառակը, դեռ մի բան էլ խոչընդոտել են: Նրանցից ոմանք գյուղի կենտրոնում նստողներն են, պարապ-սարապ մարդիկ, ովքեր ամեն կերպ  կամեցել են սևացնել աշխատող մարդու անունը: Հոգեբանությամբ լինելով նյութապաշտ, այդ մարդիկ  անշահախնդիր չեն շրջապատի, համայնքի վերաշինման գործընթացներին: Ես իմ գործունեության ընթացքում ողջ  ուժերս նվիրել եմ ազատամուտցիների հոգսերը թեթևացնելուն:   Երևի տեղյակ թե, որ որդիներս գործարարներ են, և նրանց ֆինանսական հատկացումներով հոգատար եմ եղել կարիքյալների հանդեպ, նախաձեռնել եմ գյուղի բարեկարգման աշխատանքները, վերակառուցել եմ համայնքային ենթակայության կառույցներ, գյուղից և դրա շրջակա տարածքներից հազարավոր տոննա աղբ է տեղափոխվել,  տանիքներ են վերանորոգվել, իսկ հին կղմինդրյա ծածկերը  անվճար բաժանվել են բնակիչներին: Իմ միջոցներով սարերից, չորս կմ հեռավորությունից խմելու ջրագիծ եմ անցկացրել: Մեկ միլիոն յոթ հարյուր հազար դրամ ներդրում էմ արել, որպեսզի լուծեմ գյուղի խմելու ջրի հարցը: Ասեմ, որ մինչև  2009 թվականը գյուղը զրկված է եղել խմելու ջրից: Սեփական միջոցներիցս գումար եմ տրամադրել վիրահատության ենթակա հիվանդերին, գյուղում հուղարկավորություններ եմ կազմակերպել, Ազատամուտի այգում խաչքար եմ տեղադրել, կառուցել եմ հացատուն, որն անվճար տրամադրում եմ բնակչությանը: Հիշյալ հաղորդման մեջ նշվում է, թե իբր ես չեմ ցանկանում գյուղի մանկապարտեզը վերաբացել: Սա այդպես չէ: Քանի անգամ ավագանու նիստ եմ հրավիրել այս հարցի կապակցությամբ, արդեն երկրորդ տարին է, որ այսօր ինձ նսեմացնողները բոյկոտում են նշյալ հարցը: Այս պատճառով հնարավոր չի լինում հատկացումը հաստատել բյուջեում, որպեսզի մանկապարտեզը սկսի գործել: Հավելեմ, որ գյուղի ֆուտբոլի թիմը հիմնադրվել է իմ կողմից ու շուրջ տասնհինգ տարի է` հովանավորում եմ այն. վաթսուներկու ֆուտբոլիստ են, որոնց մարզական հանդերձանքը ևս ապահովում եմ ինքս:

- Գուցե  հիշատակե՞ք նրանց անունները, ովքեր կեղծ  տեղակատվություն են տարածել համացանցում:

- Այս ամենը նախաձեռնվում է Երիցյան Աշոտի և նրա  թիմակիցների կողմից. Սենիկ և Արտեմ Սարիբեկյաններ, Շահնազար Ալավերդյան, Վահագն Ալավերդյան, Ալիկ Էլարյան, Արթուր Բեգինյան, Խալաթ Պապյան: Այս մարդիկ ամեն կերպ փորձում են խոչընդոտել, կռիվներ են սարքում, ահաբեկումներ կատարում, անձնական վիրավորանքներ են հասցնում և այլն: Այսպես, Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ինձ նսեմացնելու նպատակով, նույնիսկ  արդեն սկսել է իմ գրագետ լինելը հարցականի տակ դնել: Սա կոռեկտ չէ, չէ՞… Ես պատվի, արժանապատվության , երկրի ու ընտանիքի համար ապրող մարդ եմ և արդարության համար պայքարող: Մոռանալով իրենց անօրինական արարքները, որոնց մասին բոլորը գտեն, նրանք անճիշտ տեղեկություններ տարածելով` փորձում են հեղինակազրկել իմ անձը: Սակայն ես լավ գիտեմ իմ պարտակունությունները և իրենցը: Նրանց «զբաղմունքը» բնությունն ու կենդանական աշխարհը ոչնչացնելն է, փայտագողությունը: Ի դեպ, ծառատունկ կատարելու անվան տակ նրան շորթած գումարների հարցը քննվում է իրավապահների կողմից: Ժողովուրդը քրտինք թափողներին էլ է ճանաչում,  վնասատուներին էլ` ովքեր կառուցածդ, ստեղծածդ միտումնավոր ոտնատակ են տալիս, քրտինքով տնկած ծառերն են արմատախիլ անում, կանգառներում նստարաններն են փչացնում, շենքեր ու գույքեր ավերում, որպեսզի աշխատանքիս արդյունքը չերևա:
Անօրինականությունը, հանրային կյանքի խաթարումները նրանց համար սովորական գործելակերպ է, ապրելակերպ: Նշեմ նաև, որ հաղորդման մեջ ասվում  է, թե իբրև բնակֆոնդին պետական հատկացում է արվել, որը յուրացվել է իմ կողմից, սակայն նման բան գոյություն չունի: Սա վկայում են համապատասխան գերատեսչությունների կողմից արված ստուգումները: 

                                   

Աստղիկ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
                                    Անժելա ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ