Սիրիայում տիրող արհավիրքի վերջը չի երևում

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ՝ ՎՏԱՆԳՎԱԾ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի ուղերձը հարավարևմտյան 
Սիրիայում տեղի ունեցող իրավիճակի մասին
 
Դամասկոս/Ամման/Նյու Յորք, 27-ը հունիսի 2018թ.
 
- Սիրիայում տիրող արհավիրքի վերջը չի երևում: Արդեն որերորդ անգամ, Սիրիայի հարավարևմտյան հատվածում բռնության վերջին ալիքի պատճառով երեխաները հայտնվում են կրակի թիրախում:
 
Տիրող պատերազմական գործողությունների հետևանքով միայն երեք օրում գրեթե 20,000 երեխա է տարհանվել ընտանիքների հետ միասին: Չորս երեխա սպանվել է, իսկ շատերը՝ վիրավորվել:
 
«Վերջին հարձակումներից հետո քաղաքային ենթակառուցվածքները խոշոր վնասներ են կրել՝ այդ թվում վնասվել է տարածքային հիվանդանոցը, իսկ դա միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
 
Երեխաներն ու նրանց ընտանիքները սննդի, հիգիենայի պարագաների, դեղորայքի և պաշտպանության կարիք ունեն: Նրանք, ովքեր ուզում են հեռանալ, պետք է ապահով վայր հասնելու հնարավորություն ունենան՝ հեռու պատերազմի ահ ու սարսափից:
 
Ես կոչ եմ անում Սիրիայում պատերազմող բոլոր կողմերին՝ պահպանել և հարգել քաղաքացիների պաշտպանության հիմնարար սկզբունքը և երեխաների անվտանգությունն ամեն ինչից վեր դասել:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է աջակցության ձեռք մեկնել այս նոր սրման արդյունքում տուժածներին: Ողջ հարավարևմտյան հատվածում մեր աշխատակիցներն արդեն իսկ հարյուր-հազարավոր տուժած ընտանիքների տրամադրում են մի շարք ծառայություններ, այդ թվում՝ առողջապահական, սննդի, ջրի, սանիտարահիգիենիկ պարագաների մատակարարման, ինչպես նաև՝ կրթական ծառայություններ և սոցիալ-հոգեբանական աջակցություն:
 
Սիրիայի երեխաների կրած տառապանքն անընդունելի է: Սա չպետք է չափանիշ դառնա նրանց համար»: