«Ռոմանսիադա»-ի հայաստանյան 5-րդ նախընտրական փուլը՝ Երևանում

Ապրիլի 27-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգային դահլիճում կանցկացվի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթի հայաստանյան 5-րդ նախընտրական փուլը։
 
Ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը՝ հայկական ռոմանսիադան անցկացվում է 2020 թվականից՝ «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսի արվեստի պահպանման բարեգործական հիմնադրամի նախագահ, մրցույթի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գլինա Պրեոբրաժենսկայայի և «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ։ 
 
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ։
Հինգերորդ հոբելյանական նախընտրական փուլը՝ «Հայկական Ռոմանսիադա»-ն, ևս մեկ անգամ բեմ կբացի այն բոլոր երիտասարդ տաղանդների համար, ովքեր ձգտում են բացահայտել երաժշտական արվեստի ամենալիրիկական ժանրերից մեկի՝ ռոմանսի գեղեցկությունն ու խորությունը։
 
- Մրցույթի նպատակն է պահպանել, հանրահռչակել և զարգացնել տոմանսը՝ որպես երաժշտական մշակույթի եզակի և բազմաբնույթ երևույթ: Մրցույթի նպատակն է շարունակել և պահպանել ռուսական և հայկական ռոմանսի ներկայացման ավանդույթները, գտնել և աջակցել տաղանդավոր երիտասարդ արտիստներին, նպաստել ժամանակակից ռոմանսի զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել հայ հասարակության մշակութային և բարոյական արժեքները,-նշում է «Մեր ապագան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ 
 
Մրցույթի մասնակիցները 17-ից 26 տարեկան երիտասարդ կատարողներ են։
 
Մրցույթի հաղթողն իրավունք է ստանում ներկայացնելու Հայաստանը Մոսկվայում կայանալիք «Ռոմանսիադա» միջազգային մրցույթի եզրափակիչում։ Վերջինս ամենահեղինակավոր վոկալային մրցույթներից է, որտեղ ծնվում են ռոմանսի նոր անուններ։