Ռուբե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու մեզ պետք ես ուժեղ և մեր կողքին կանգնած, խնդրում եմ, դադարեցրու հացադուլը. Նիկոլա Ազնավուր
«Ազնավուր» հիմնադրամի hամահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը խնդրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը.

Ռուբենը միշտ եղել է Հայաստանի կողքին` իր մարդասիրական գործունեությամբ, իր նախաձեռնություններով և ավելի ուժեղ, միասնական ապագայի իր տեսլականով: Կրթական ու սոցիալական ծրագրերից մինչև համայնքների վերակառուցում և տնտեսական զարգացման խթանում՝ նրա ջանքերի արդյունքները տեսանելի են Հայաստանում և անդին: Այն ամենը, ինչ նա արել է, եղել է ի շահ համայն հայության՝ հանուն մեր արժանապատվության, մեր իրավունքների և խաղաղ ապրելու մեր ձգտման:
Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է։ Պետք է հորդորենք նրան դադարեցնել հացադուլը և թույլ տալ մեզ՝ աշխարհասփյուռ հայերիս, օգնել նրան կրելու այս բեռը։ Պետք է մեր ձայնը բարձրացնենք, իրազեկող միջոցառումներ նախաձեռնենք, գործողություններ պահանջենք։ Նրա անձնազոհ նվիրումը չպետք է լինի առողջության կամ կյանքի գնով:
Եկեք միավորվե՛նք։ Եկեք բարձրաձայնե՛նք։ Եկեք այնպե՛ս անենք, որ Ռուբենի պայքարն աննկատ չմնա. կիսվեք նրա պատմությամբ, արդարություն պահանջեք ու ցո՛ւյց տանք աշխարհին, որ հայերը երբեք չեն լքում նրանց, ովքեր իրենց սատար են կանգնել:
Ռուբե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու մեզ պետք ես ուժեղ և մեր կողքին կանգնած։ Խնդրում եմ, դադարեցրու հացադուլը, եկ միասին շարունակենք հանուն արդարության այս պայքարը»։
Աղբյուր` Փաստինֆո