Ներկայացնելով հայկական ծիրանափողը
ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ 40 ՀԱԶԱՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՌՋԵՎ
Դուդուկահար Արսեն Պետրոսյանը համերգով հանդես է եկել Ֆրանսիայում անցկացվող հեղինակավոր Un Violon sur le Sable փառատոնին՝ 40 հազար հանդիսատեսի առջև ներկայացնելով հայկական ծիրանափողը։
Un Violon sur le Sable փառատոնն ամենամյա իրադարձություն է, անցկացվում է 1987 թվականից։ Յուրաքանչյուր համերգին սովորաբար մասնակցում է ավելի քան 50.000 մարդ, փառատոնային երեք օրերին այցելուների թիվը անցնում է 150.000-ը՝ այն վերածելով ամենամասշտաբային դասական երաժշտության փառատոնի։ 2022 թվականին Un Violon sur le Sable-ն արժանացել է տարվա լավագույն փառատոն մրցանակի։
Արսեն Պետրոսյանը համերգին արժանացել է հանդիսատեսի աննախադեպ ջերմ արձագանքի։
Նշենք նաև, որ Պետրոսյանն իր քառյակով հուլիսի 25-ին հանդես կգա Հնդկաստանի Բանգալոր քաղաքում՝ կրկին մեծ համերգով։
Հավելենք, որ Արսեն Պետրոսյանը համերգային շրջագայություններ է ունեցել՝ ելույթ ունենալով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։ Նրա ելույթները ներկայացվել են Medici.tv, Mezzo TV, BR-KLASSIK, ինչպես նաև BBC Persia և այլ մեդիաներով։
Ծավալում է ակտիվ միջազգային գործունեություն։