Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ՝ Թբիլիսիում
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին Թբիլիսիում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ, հանդես է եկել համերգով:
Միջոցառումը կազմակերպվել է Արայիկ Հարությունյանի և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո։
Իր ելույթում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսել է Արամ Խաչատրյանի համաշխարհային համբավի մասին՝ նշելով վերջինիս դասական դարձած ստեղծագործությունների հեղինակությունը երաժշտագետների և երաժշտասերների շրջանում։
Համերգին հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ:
Նույն օրը Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնում Ս. Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» ներկայացմամբ հյուրախաղերով հանդես է եկել Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը:
Նշենք նաև, որ Թբիլիսիում՝ այն տանը, որտեղ 1908-1922 թվականներին ապրել է Արամ Խաչատրյանը, տեղադրվել է հուշատախտակ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հիշատակին:
Հուշատախտակի հեղինակն է ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանը: Հուշատախտակի տեղադրումն իրականացվել է Արամ Խաչատրյանի թանգարանի նախաձեռնությամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության մասնակցությամբ: