Ճշգրտումները շարունակվում են

Երեկ Ասկերանի վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ): Այս մասին տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
 
Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։
 
Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։
 
Տվյալների հավաքագրումը շարունակվում է։
 
Պայթյունից հետո Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բոժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ՝ տարբեր աստիճանի այրվածքներով։
 
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ 7 տուժածներ մահացել են հիվանդանոցում։
 
Ստեփանակերտը նշել է, որ պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում,13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո», բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։