Արգենտինական կրքոտ տանգոյի երեկո

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ

Մայիսի 24-ին, ժամը 19։30 Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի կրքոտ արգենտինական տանգոյի երեկո:
 
Համերգին կմասնակցեն Աստոր Պիացցոլլայի Տանգո Սեքստետի մենակատար, աշխարհահռչակ արգենտինացի բանդոնեոնահար Դանիել Բինելլին, դաշնակահար Պոլի Ֆեռմանը և իհարկե՝ արգենտինայից ժամանած պարող զույգեր։
 
Որպես մենապարողներ հանդես կգան Կլաուդիո Հոֆմանը, Չինցիա Լոմբարդին, Լեո Կալվելլին, Եվգենիա Ուսանդիվարասը։ Դիրիժոր՝ Միգել Անխել Ջիլարդի (Արգենտինա): 
 
Երեկոյի ընթացքում հանդիսատեսը կվայելի լավագույն տանգոների ռիթմերն ու պարերը։ Նախագիծն իրականցվում է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանության հետ համատեղ։