Պեղումներ Հնաբերդ գյուղում

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱԿԱՆ «ԴՎԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ» ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՊԵՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։ 
 
Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2 փուլը:
 
«Դվին մայրաքաղաքի» ընթացիկ և ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ 
 
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ 2023 թ. պեղումները նախատեսվում է իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին: