Իտալացի հյուրերը՝ Ծիծեռնակաբերդում

ԻՏԱԼԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայաստան այցի շրջանակում Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ), հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
 
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
 
Իտալիայի պատվիրակությունն այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:
 
Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն Հայաստանի  մշակութային հաստատություններ այցերի  և հանդիպումների վերաբերյալ գրառումներ է կատարել սոցիալական ցանցի իր էջում: