Գործնական հանդիպումներ ԱՄՆ-ում
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԴՈՒՐՍ ԲԵՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԵՐԸ

Դեկտեմբերի 5-ին Սրբուհի Գալյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:
Կողմերը բարձր են գնահատել առկա համագործակցությունը և քննարկել շարունակական ու արդյունավետ փոխգործակցության հեռանկարները:
Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձի խնդիրներին, փողերի լվացման դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանն ու քրեական վարույթների շրջանակում իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցերի:
Այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է նաև Արդարադատության դեպարտամենտի աշխատակիցների հետ, քննարկել Հայաստանից դուրս բերված ակտիվների վերադարձին ու փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Հանրային կապերի բաժին