Ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ՝ առաջին կիսամյակում
ԽՈՍՔԸ 2022Թ. 6 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109 մլրդ 253 մլն դրամ։
Առաջին տասնյակում են՝
• «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ վճարել է ավելի քան 104 մլրդ դրամ,
• «Գազպրոմ Արմենիան»՝ ավելի քան 33 մլրդ դրամ,
• «Գրանդ տոբակոն»՝ ավելի քան 20 մլրդ դրամ,
• «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»՝ ավելի քան 10,8 մլրդ դրամ,
• «Թեղուտը»՝ ավելի քան 8,9 մլրդ դրամ,
• «ՄՏՍ Հայաստանը»՝ ավելի քան 8,2 մլրդ դրամ,
• «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը»՝ ավելի քան 7,7 մլրդ դրամ,
• «Ֆլեշը»՝ ավելի քան 7,6 մլրդ դրամ,
• «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»՝ ավելի քան 7,5 մլրդ դրամ,
• «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը»՝ ավելի քան 7,2 մլրդ դրամ: