Օրենքներով արգելե՛լ երրորդ սեռի կեղծ գաղափարի ներմուծումը
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) գենդերային փոքրամասնությունների քարոզի ակտիվացումների մասին հայտարարում է
Ի բարօրություն Հայաստանի․
Բնությունն ունի իր հիմնարար բնական օրինաչափությունը՝ վերարտադրության օրինաչափությունը, որը մարդկային տեսակի համար երկու սեռերի միասնությամբ ու ընտանիքի կազմավորմամբ է հնարավորվում։ Ավելին, ազգի, հասարակության հենակետ-միջուկը ընտանեկան միությունն է։
Եվ եթե նախկինում, ընտանեկան իրավունքի միջազգային նորմերում, ամուսինների իրավահարաբերություններում հաշվի էին առնված և՛ «ընտանեկան բռնության», և՛ «կանանց նկատմամբ բռնության» խնդիրները, որոնք բխում էին ընտանեկան միավորի շահերից, ապա վերջին տասնամյակի ընթացքում, միջազգային կոնվենցիաներով գործածության մեջ մտցված դրույթները բնավ չեն բխում ընտանիքի ինստիտուտի կայունության, ընտանիքում սեռերի միասնության և նրա ներքին հարաբերությունների բնական բարեփոխման անհրաժեշտությունից։
Երրորդ սեռի գաղափարի ներմուծումը (2001-2019թթ․, European Parliament resolution of 14 February 2019 on the future of the LGBTI List of Actions 2019-2024) և դրա հիման վրա զանազան ամուսնական սխեմաների ստեղծումը, ընդհուպ մինչև զավակ որդեգրելն ու «հայր», «մայր» կոչումների փոխարինումը միասեռ ամուսնության ոլորտում «1-ին և 2-րդ ծնող» անվանումներով՝ արհեստական ու հակաբնական են։
Ավելին, այդ արհեստական սխեմաներում ոտնահարվում է որդեգրված երեխայի իրավունքը, քանի որ երեխան չի կարող ընտրության որոշում կայացնել։ Գիտությունը վաղուց է փաստել, որ մարդկային բնության սեռային իրականության մեջ գոյություն չունի «երրորդ սեռ» հասկացությունն ընդհանրապես, և «միասեռականությունը» ոչ թե սեռական, այլ հոգեբանական տարբերություն է։ Պետության մեջ գենդերային փոքրամասնության հավասար իրավունքներն ու նրանց նկատմամբ բռնությունների արգելումը սահմանվում է քաղաքացիական իրավունքի նորմերով և հետապնդվում է քրեական օրենսդրությամբ, ինչպես որևէ բռնության օրենքով արգելում և պատժի կիրառում։ Սակայն գենդերային փոքրամասնություններին գերակա իրավունքներ նվիրաբերելն ու երրորդ սեռի գաղափարի քարոզչության թողտվությունը ոչ միայն ստորադասում է հասարակության մեծամասնության և պետության շահերն ու իրավունքները գենդերային փոքրամասնությունների իրավունքներից, այլ նաև հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ, որոնց հիմքը որոշ ուժերի կողմից մարդկային բազմացման դեմն առնելն ու այն «կարգավորելն» է։
Մյուս կողմից, միջազգային կոնվենցիաների՝ իրավական ակտերի տեսքով, պետություններին նման հակաբնական և հասարակության համար վտանգավոր դրույթների ընդունման գործառույթներն ունեն քաղաքական թելադրանքի բնույթ, որտեղ ոտնահարվում է «մարդու իրավունքների» հիմնարար սկզբունքը, քանի որ դրանց ընդունման մեխանիզմներում բացակայում է պետության մեջ այդ կոնվենցիաների հոդվածները ժողովրդական ուղիղ քվեարկությամբ ընդունելու որևէ մեխանիզմ։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ կոչ է անում ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանություններին և պահանջում է՝ չհաստատե՛լ ու չվավերացանել վերոնշյալ բնույթի որևէ իրավական դրույթ, արգելե՛լ «ուսուցում» անվան տակ հակաբնական գենդերային սեռական որևէ քարոզչություն դպրոցներում, օրենքներով արգելե՛լ երրորդ սեռի կեղծ գաղափարի ներմուծումը և որևէ տեսակի գենդերասեռային քարոզչություն։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ)
ՀԱՀ մտավորականների խորհուրդ
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների
և նախաձեռնությունների խորհուրդ