Հայ փորձագետը՝ քեմբրիջյան գիտաժողովում

ՔԵՄԲՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՎԵՐՔՈՎ ԱՆԱՀԻՏ ՊԱՐԶՅԱՆԸ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

2019թ․ հունիսի 8-ից 11-ը Քեմբրիջի համալսարանում ընթանում էր «Չինաստանի գլոբալ նշանակությունը արդի ժամանակաշրջանում» գիտաժողովը: Քեմբրիջի համալսարանի կողմից ընտրված միջազգայնագետներ, դիվանագետներ, չինագետներ, թվային ֆինանսիստներ՝ աշխարհի լավագույն համալսարաններից ժամանել էին  ներկայացնելու իրենց գիտական ուսումնասիրությունները:
 
Այս բարձր մակարդակի գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր նաև Հայաստանի «Չինաստան-Եվրասիա քաղաքական ռազմավարությունների խորհուրդ» հիմնադրամի կիբեռանվտանգության ռազմավարությունների փորձագետ, ք․գ․թ․ Անահիտ Պարզյանը; Անահիտ Պարզյանն իր գիտական թեզը պաշտպանել է Չինաստանի հեղինակավոր Նանծինի համալսարանում, ստանալով Միջազգային հարաբերությունների գիտությունների թեկնածուի աստիճան։
 
Նմանատիպ հեղինակավոր գիտաժաողովին մասնակցությունը հայ միջազգայնագիտական մտքին մեծ ճանաչում է բերում։ «Տեխնոլոգիաներ և իշխանություն» պանելի շրջանակներում Անահիտը ներկայացրել է  իր հետազոտությունը՝ «Չինաստանի կիբեռանվտագության ռազմավարության առանձնահատկությունները Սի Ծինփինի ղեկավարության ժամանակահատվածում» թեմայով։ Ելույթին հաջորդել է լուրջ քննարկում, քանի որ ք.գ.թ. Անահիտ Պարզյանը գիտական այս շրջանակում քննարկման է հանել նոր ուժի տեսակի ստեղծման թեզը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել։  
 
Անահիտ Պարզյանը 2017թ Չինաստանից վերադարձել է հայրենիք և նույն թվականի դեկտեմբերից հաղթելով ԵՄ ֆինանսավորվող YES Armenia ծրագրի համար հայտարարված մրցույթում ընտրվել է որպես կիբեռանվատգթության և թվային ռազմավարության իրականացման փորձագետ։ 2017թ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով։