Երբ կա հայերեն ընդունելի համարժեքը
ՀՈՐԴՈՐԱԿ. ԽՈՒՍԱՓԵՆՔ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ

Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր և բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։
1. ալյանս - միություն, դաշինք
2. բաններ - ցուցապաստառ
3. բեյջ - անվանաքարտ
4. դալան - կամար, կամարանցում
5. դերմատոլոգ - մաշկաբան
6. դիսոնանս - աններդաշնակություն
7. թինեյջեր - դեռահաս, պատանի
8. ինաուգուրացիա - պաշտոնակալություն, երդմնակալություն
9. իդենտիֆիկացիա - նույնականացում, նույնացում
10. ինտերպրետացիա - մեկնաբանություն
11. կալկուլյատոր - հաշվիչ
12. կնոպկա - 1. կոճակ, 2. կոճգամ
13. կոնսենսուս - համաձայնություն
14. կրիտերիա - չափանիշ
15. մեյքափ - դիմահարդարանք, դիմահարդարում
16. միսիա - առաքելություն
17. նոմինացիա - անվանակարգ
18. չաթ - զրուցարան
19. արոլ (ռազմ.) - անցաբառ, նշանաբառ
20. պեյզաժ - բնանկար, բնապատկեր
21. պրեզենտացիա - շնորհանդես, ներկայացում
22. պրոֆեսիոնալ - արհեստավարժ
23. ռեսթայլինգ - ոճափոխութուն
24. սկեպտիկ - կասկածամիտ, թերահավատ
25. վերբալ - խոսքային, բանավոր
26. քոմենթ - մեկնաբանություն
27. օնկոլոգ - ուռուցքաբան
28. օրիենտացիա - կողմնորոշում
29. օֆիցիալ - պաշտոնական
30․ ֆիլտր - զտիչ