Ֆուտբոլային դիվանագիտություն կամ դիվանագիտական ֆուտբոլ

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. «ՍՊՈՐՏԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»

«Սպորտը հանուն խաղաղության» նախաձեռնության առաջին աննախադեպ ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու այսօր, «Դինամո» մարզահամալիրի փակ մարզասրահում։
 
 
 
Հայաստանում Իրաքի Հանրապետության Դեսպանությունը «Դիվանագիտական Ակումբ»-ի հետ համատեղ, առաջին անգամ ողջ տարածաշրջանում հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որի նպատակն է օտարերկրյա դեսպանություններին համախմբել մեկ հարկի տակ և ստեղծել Դիվանագիտական ֆուտբոլային թիմ՝ «Ամբասադոր»:
 
Ֆուտբոլային ակումբի անմիջական մասնակիցները ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն են, ովքեր անմիջականորեն իրականացնում են մեր հանրապետությունում իրենց դիվանագիտական առաքելությունը։
 
Առաջին Ֆուտբոլային հանդիպումը անցկացվելու է «Ամբասադոր» ֆուտբոլային թիմի  և ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության «Դիվանագետ» ֆուտբոլային ակումբի միջև և հետապնդում է նպատակ քարոզել խաղաղությունը սպորտի միջոցով։
 
«Սպորտը հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակն է ամրապնդել ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական կորպուսի անդամների միջև բարեկամական հարաբերությունները, ինչը կտա հնարավորություն բոլորին համախմբել մեկ գաղափարի շուրջ։