Ի՞նչ է իրենից ներկայացնում ընտրախախտումների դեմ օրինագիծը՝ անիմացիոն տեսանյութով

Ինչպես հայտնի է, վարչապետին կից գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը մշակել ու կառավարության միջոցով Ազգային ժողով է ուղարկել ընտրախախտումների դեմ պայքարին միտված օրենքների նախագծերի փաթեթ:
 
Փոփոխություններով նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրական հանցագործությունների համար՝ երբ դրանք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, քանի որ այդօրինակ խմբերի նպատակը ընտրությունների արդյունքները կեղծելով  սահմանադրական կարգի օրինական ձևավորման տապալումն է: 
 
Տեսանյութում մանրամասն ներկայացված են այն փոփոխությունները, որոնք նախատեսվում է իրականացնել օրենքների այդ նախագծերով։
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»