2016թ.-ին 22 264 հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել

Ռուսաստանն ավելի է պարզեցնում ռուսերենը կրողների կամավոր տեղափոխման պարագայում աջակցություն ցուցաբերելու պետական ծրագիրը:
2016 թ.-ին 22 264 հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել, ինչը 2015 թ.-ի ցուցանիշից ավելի է 3611-ով, հաղորդում է RT-ն՝ հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներին:
 
 
Պարբերականը նշում է, որ այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է արտասահմանում բնակվող համերկրացիներին կամավոր տեղափոխման պարագայում աջակցություն ցուցաբերելու պետական ծրագրի ընդլայնմամբ:
 
Ռուսական ակադեմիական գիտությունների սոցիոլոգիայի ինստիտուտի աշխատակից, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մուկոմելը նշել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ արտագաղթելը կարող է պայմանավորված լինել նաև Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությունով: Փորձագետի կարծիքով, Հայաստանից արտագաղթողների թիվը մոտ մեկ-երկու տարի դեռ կշարունակի աճել, ապա՝ կսկսի անկում ապրել, քանի որ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացողները անվերջ չեն:
 
Հատկանշական է, որ այլ երկրների դեպքում ևս ՌԴ քաղաքացիություն ստանալու ցուցանիշը 2016 թ.-ին կտրուկ աճել է:
 
Ամենաշատը ՌԴ քաղաքացիություն ստացել են ուկրաինացիները՝ 100 696 մարդ, ինչը 49 տոկոսով ավելի է 2015 թ.-ի ցուցանիշից (67 400):
 
Երկրորդ տեղում է Ղազախստանը. 37 837 մարդ, 2015 թ.-ին` 32 070:
 
Երրորդ տեղում է Ուզբեկստանը. 23 216 քաղաքացի, 2015 թ.-ին` 22 557:
 
Ընդհանուր առմամբ, 2016 թ.-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել  265 319 մարդ, ինչը 2015 թ.-ի ցուցանիշից ավելի է 55 520-ով: