Նոր ձկնատեսա՞կ, թե՞ մուտանտ

Չինաստանի հարավ-արևմուտքում` Ֆունցզյան նահանգում, օվկիանոսի ափին մի անսովոր ձուկ է նկատվել: Եվ իհարկե, անմիջապես ցուցադրվել է համացանցում: Օգտատերերը համացանցային հրապարակումից իմանում են, որ  մի տղամարդ (անունը չի նշվում) ուժեղ տեղատվությունից հետո քայլել է ծովափին, որպեսզի հետ քաշվող ջրերից հետո այնտեղ մնացած բարիքները հավաքի:

Շատ տեղացիներ են տեղատվությունից հետո գնում հավաքելու «օվկիանոսի ընծաները», ինչպիսիք ծավախեցգետինն ու փափկամորթներն են, որոնք նրանք ձեռք են բերում միանգամայն անվճար և առանց ջանքերի, ուղղակի ոտքի տակ են ընկնում (հաղորդում է paranormal-news.ru-ն).

Բայց այս անգամ օվկիանոսի սովորական կենդանիների փոխարեն չինացին նկատել է առաջներում երբեք չտեսած մի ձուկ` 20 սմ երկարության և զրահանման նյութով ծածկված  խոշոր գլխով: Պոչի պուտավոր է: Ամենաանսովորը, սակայն, ձկան աչքերն են, որոնք գանգի հենց գագաթին են, այլ ոչ թե կողքերին, ինչպես ձկների մեծ մասինն է: Իսկ դրանց արանքում  ակոս է, որը նման է չզարգացած երրորդ աչքի:

Տղամարդու խոսքով` աչքերի նման դասավորությունը ցույց է տալիս, որ այն ավելի շուտ գիշատիչ է: Դրա օգտին է խոսում նաև խոշոր բերանը: Միայն թե այդ կռահումը քիչ բան է տվել որոշելու համար, թե դա ինչ ձուկ է:

Հաղորդվում է, որ տեսանյութը դիտել են ծավային կենդանիների մասնագետներ, բայց նրանցից ոչ մեկը դեռևս չի կարողացել անվանել տեսակը, որին պատկանում է այդ ձուկը: Այս նոր հայտնաբերված ձուկը մի փոքր նմանեցնում են խորջրյա կարթորսի: Միայն թե այս վերջինը զրահից զուրկ է, ու նաև աչքերի դասավորությունն է այլ:
Ենթադրություններ են արվում, թե սա կամ նոր տեսակի ձուկ է, կամ մուտանտ է: Նաև բացառված չէ, որ նախապատմական ձուկ է և միայն հիմա է հայտնվել մարդու աչքին: Եթե նկատի ունենանք, թե որքան է այժմ աղտոտված օվկիանոսի ջուրը, թերևս մուտանտի տարբերակն ավելի հավանական է` քանի դեռ չի գտնվել սրան նման գոնե մեկ այլ ծովային կենդանի: