Խորհրդավոր կառույց՝ Անտարկտիկայի հալվող սառույցների տակ

Առայժմ ոչ ոք չի կարող ճշգրտորեն ասել, թե իրենից ինչ է ներկայացնում նորահայտ կառույցը, սակայն բազմաթիվ ուֆոլոգներ համոզված են, որ այն ձեռակերտ շինություն է: Գուցե դա այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչների գաղտնի հենակետ է, կամ հնագույն աշխարհի քաղաք, որը գոյություն է ունեցել հենց այս տարածքում՝ այն մայրցամաքի սառցապատումից առաջ, որը մենք անվանում ենք Անտարկտիդա:
 
Ինչպես հայտնի է՝ ուֆոլոգիան (անգլերեն Unidentified Flying Object- չճանաչված թռչող օբյեկտ UFO հապավումից և հուն. Logos՝ գիտություն բառի միացումով ստեղծված արտահայտություն) գիտություն է, որն ուսումնասիրում է չճանաչված թռչող սարքերը: 
 
Հենց այս ոլորտի գիտնականներն էլ օրերս տարօրինակ ինչ-որ բան են գտել Երկիր մոլորակի բևեռային շրջաններում հալչող սառույցի ծածկույթի տակ: Մասնագետների փաստարկմամբ՝ Անտարկտիկայում հայտնվել է հանելուկային մի հսկայական կառուցվածք, որը նախկինում թաքնված էր սառույցի տակ ու հիմա տեսանելի է կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով: (esoreiter.ru):
 
Հետազոտողները տեղեկացրել են, որ զարմանալի այդ կառուցվածքի երկարությունը 300 մետր է, տարբեր հատվածների լայնությունը՝ 30-50 մետր: Պատերի բարձրությունը նրա պատերի, ենթադրաբար, հասնում է 10 մետրի:
 
Ուֆոլոգիայի ոլորտի փորձագետներն այս անհավատալի հայտնագործությունը կատարել են՝ Անտարկտիդայի արբանյակային լուսանկարները զննելիս: Քարտեզի վրա այս խորհրդավոր օբյեկտը գտնել ցանկացողներին մասնագետները դրա աշխարհագրական կոորդինատներն են հուշել՝ 69°53'42.03"S 38°42'22.02" E: