Ձու ածող ինդոնեզացին զարմացրել է բժիշկներին

Դե արի ու հասկացիր՝ ձու ածելն արա՞տ է, հիվանդությո՞ւն, թե՞ արտառոցություն: Մարդու պարագայում, թերևս, արտառոցություն:

Ինդոնեզիայի Գովայի շրջանում ապրող այս պատանին`  Ակմալ Ռուսլին, հիվանդանոց է տեղափոխվել շատ հազվադեպ, եթե ոչ` եզակի վիճակում: Փաստն այն է, որ 14-ամյա դպրոցականը ... ձու է ածում ճիշտ այնպես, ինչպես թռչունը կամ սողունը: Համենայնդեպս` այսպես է ասում պատանի հիվանդը (տեղեկացրել է esoreiter.ru-ն):

Զարմացած բժիշկները սկզբում ցանկացել էին տղային ուղղորդել հոգեբույժի մոտ, բայց հայրը հաստատել է որդու ասածը`  երդվելով, որ Ակմալն, իսկապես ճիշտ է ասում, և 2016 թվականից սկսած` 20 ձու է ածել: Երբ այդ երևույթն սկսել է հաճախակիանալ` դպրոցականի տագնապած ծնողները նրան բժշկի են տարել:

Ակմալն այս անոմալիան համարում է հիվանդություն և ցանկանում է հնարավորինս շուտ ազատվել դրանից: Ու ասես ի հավաստումն իր խոսքերի` նա հիվանդանոցում երկու ձու է ածել: Բայց դա ևս չի համոզել բժիշկներին, ովքեր կարծում են, որ երիտասարդը խաբում է շրջապատին` իր ուղիղ աղիի մեջ ձու դնելով: Ի դեպ, նրա ածածներն այքան էլ նման չեն հավի ձվերին: Ակմալի ածածներից մեկի մեջ միայն սպիտակուց էր, մյուսի մեջ` միայն դեղնուց: Հիվանդանոցի աշխատակիցները չեն կարողանում և առանձնապես չեն էլ ուզում պարզել, թե ինչ կենդանու ձվերի են դրանք նման: Ըստ նրանց` մարդկային ու մանավանդ տղամարդկանց մարմինը արմատապես տարբերվում է հնդկահավից կամ կրիաից, և չի կարող բնական ճանապարհով ձու ածել:

Ճիշտ է, կա մի տեսություն, որ մարդկային ցեղը ծագել է սողունակերպերի հետ մարդկակերպերի խաչասերումից, ինչի պատճառով արգանդում մարդու սաղմը նման է մողեսիկի և չունի սեռային նշաններ:

Այս պարագայում գուցե անչափահաս Աքմալ Ռուսլին «ցուցադրում» է ինքնատիպ մի հետասերում (ատավիզմ)` հաստատելով մարդու ծագման ֆանտաստիկ այդ տարբերակը: