Բառերը փոխում են մարդու ճակատագիրը

ԱՆՏԵՍՎՈՂ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Հին հույները հավատում էին, որ անեծքների միջոցով հնարավոր է վնասել թշնամիներին: Թշնամիների անունները դաջվում էին արճճե թիթեղների վրա և թաղվում: Նրանք համոզված էին, որ իրենց այդ «ուղերձները» ուղղակիորեն ընկնում են անեծքներն իրագործող ստորգետնյա աստվածների ձեռքը:

Իրականում խոսքը հսկայական ուժ է, և դա ապացուցված է հարյուրավոր փորձերի միջոցով: Կան ապացույցներ, որ անեծքները ներգործում են շատ ավելի ճշգրիտ ու ավելի դաժանությամբ, քան ցանկացած ժամանակակից զենք: Դրանք բացասաբար են ազդում ճակատագրի վրա, և ցանկացած մարդ կարող է դառնալ խոսքային այդ ահաբեկչության զոհ:

Թշնամիներին անիծելու սովորույթը՝ որպես արդարության բարձրագույն ուժին ուղղված դիմում-խնդրանք, ի հայտ է եկել հին ժամանակներում (գրել է sekreti-mira.ru-ն): Իհարկե՝ ոչ միշտ էին բարեհաճ անդրշիրիմյան այդ ոգիները, որոնց դիմում էին մարդիկ:

Օրինակ, հին Հունաստանում կանայք դիմել են դիցաբանական անդրերկրյա Հեկատե (կամ՝ Հեկատա) աստվածուհուն, որին հույները համարում էին հզոր մռայլ կախարդուհի:

Միջնադարյան կաթոլիկ աստվածաբան և ինկվիզիտոր Հեյնրիխ Քրամերի «Վհուկների մուրճը» գրքում (գրված 1486 թ.) գրեթե երեք գլուխներ նվիրված են անեծքներին: Որոշակի հաջորդականությամբ արտասանելով  բառերը` վհուկները կարողանում էին վնասել մարդկանց:

«Վհուկների մուրճը» տալիս է անեծքների դասակարգումը՝ սիրո ներշնչանք, ատելության և անզորության ներշնչանքներ,  բանականությունից զրկում, կրակի և հիվանդությունների «կանչ»: Ինկվիզիտորն ապացուցում է, որ անեծքը երկսայրի սուր զենք է. այն արտաբերողն ինքը ևս վտանգված է: Ի դեպ՝ միջնադարյան վհուկների համար գլխավոր վտանգը հենց ինկվիզիտորներն էին:

Դեռևս 60-ականների կեսերին գիտական աշխարհը լրջորեն հետաքրքրված էր կենսաբանական օրգանիզմների վրա ձայնային թրթռումների ազդեցությամբ: Գիտնականները որոնում էին այն հարցի պատասխանը, թե խոսքը կարո՞ղ է ազդել բջիջների կառուցվածքի վրա. չէ՞ որ ըստ էության՝ խոսքը ձայնային ալիք է: Մի շարք փորձերի արդյունքում պարզվեց, որ այս տեսակի ալիքները ազդում են կենդանի բջիջների վրա: Ընդ որում, այդ ալիքները կարող են փոփոխություններ առաջացնել ԴՆԹ-ի կառուցվածքում:

Քչերը գիտեն, որ Զիգմունդ Ֆրոյդի «Բնազդների տեսությունը» հատուկ բաժիններ ունի, որոնք նվիրված են մարդու գիտակցության վրա բառերի ազդեցությանը: Հոգեբույժը ապշեցնող եզրահանգումներ է կատարում՝ անեծքներն,  իսկապես, արտասովոր ուժ ունեն, քանի որ կան բառեր, որոնք կարող են փոխել մարդու ճակատագիրը:

Կարող է անհավանական թվալ, բայց նմանատիպ եզրակացությունների էին հանգել նաև հնագույն կրոնների ստեղծողները՝ աշխարհի տարբեր մասերում:

Հույների շրջանում գոյություն ուներ ՌՕԿ հասկացությունը, որն ընտանիքին «հետամուտ» էր մինչև երրորդ սերունդ: Հնագույն ինդուսներն էլ ներմուծել էին Կարմայի հասկացությունը՝ այն ամենը, ինչ ասել և արել է մարդն իր բոլոր վերածնունդների ընթացքում, մեծ ազդեցություն է ունենում նրա և շրջապատողների ներկա կյանքի վրա:

Գիտական տեսանկյունից, անեծքը էներգա-տեղեկատվական ծրագիր է, որը վերարտադրվում և ստեղծվում է այնպիսի մարդկային զգացմունքներով, ինչպիսիք են նախանձը, վիրավորանքը, չարակամությունը և սուտը: Ձևավորվում է որոշակի էներգետիկ տեղեկատվական հիմք, որը ներթափանցում է զրուցակիցի էներգադաշտ և ազդում է նրա ճակատագրի ու կյանքի վրա: