Նրանք կարող են մեր մտերիմների տեսքով հայտնվել

ՀԱՎԱՏԱ՞Լ, ԹԵ՞ ՈՉ

Այլմոլորակայինների մասին նախկինում շատ էր խոսվում: Պատմություններ էին հրապարակվում թռչող ափսեների, դրանցով Երկիր ժամանած ինչ-որ կանաչ մարդուկների մասին: Այդ պատմությունները, սակայն, լուսանկարներով կամ տեսապատկերներով չէին ուղեկցվում: Դե, մարդիկ տեսանկարահանող ու լուսանկարող սարքերով չէին շրջում: Բայց երբ ի հայտ եկան և՛ տեսանկարող, և՛ լուսանկարող բջջային հեռախոսները՝ թռչող ափսեների թեման սահմանափակվեց:
 
Միջազգային մամուլում հիմա նորից ակտիվացել է այլմոլորակայինների թեման: Դրանց գոյությունն ու Երկիր այցերը չբացառելով ու ոչ էլ հիմնավորելով, առավել հետաքրքիր պատմությունները պարբերաբար կներկայացնենք մեր ընթերցողին:
 
Դատելով որոշ փաստերով՝ այլմոլորակայիները կարող են մարդկանց տեսք ընդունել, և մենք ամեն օր կարող ենք հանդիպել նրանց: Հարազատի կամ մտերիմի տեսքով հայտնված այդ եկվորներին տարբերելու համար հարկավոր է ուշադիր զննել նրանց: Մարդկային պատկերով մեզ շփոթեցնող այդ էակները փոքր-ինչ տարօրինակ են պահում իրենց:
 
Այսպես, 1980-ականների վերջին, Հեռավոր Արևելքում զարմանալի մի դեպք է կատարվել: Դալնեգորսկից մի մայր իր երկու երեխաներին ուղարկում է խանութ՝ գնումների, իսկ ինքը սկսում է տունը մաքրել: Հնչում է դռան զանգը, և տան շեմին կինը տեսել է իր երեխաներին՝ տարօրինակ արծաթե արտահագուստով: Մոր հարցերին ուշադրություն չդարձնելով՝ «երեխաները» մտել են բնակարան և սկսել են լուսային կայծեր բաց թողնել՝ ասես լուսանկարում են սենյակը: 
 
Կինը հասկացել է, որ ինչ-որ գերբնական երևույթ է կատարվում: Նա փորձել է նրանց հարվածել փոշեկուլի խողովակով, բայց չի ստացվել., անտեսանելի մի ուժ հրել է նրան: Շուտով նորից հնչել է դռան զանգը, և այս անգամ իրական երեխաներն են եկել:
Տարօրինակ երկվորներն անմիջապես անհետացել են՝ ականատեսներին թողնելով շփոթված ու ցնցված: 
 
Պարանորմալ երևույթների տեղական հանձնաժողովի ներկայացուցիչ Վ. Վ. Դվուժիլնին հետո տեղեկացրել է, որ հենց այդ օրը շատ այլ տեղացիներ նույնպես տեսել են ՉԹՕ-ներ: 
 
Եվս մեկ դեպք էլ 30 տարի առաջ տեղի է ունեցել՝ Լատվիայում:
 
Ռ.Ա. Ավդեևան անտառով գյուղ է գնացել, որտեղ ծնողներն էին ապրում: Հասնելով մի փոքրիկ բացատի, նա սառել է զարմանքից. տեսել է մորն ու իրեն՝ իր դստերը գրկած: Նույն պահին բացատ են մտել  երեք տիեզերագնացներ՝ մոտ 1,5 մ հասակով ու մարդկային դեմքերով: Նրանք մոտեցել են անշարժացած երեք նմանակներին, որոնք մեկեն անհետացել են: Սարսափած կինը, շտապել է տուն վազել: Ետ շրջվելով՝ նա տեսել է տասը մետրանոց մի լուսարձակող կարմիր գմբեթ՝ պարուրված իրենից եռակի մեծ ու դարձյալ լուսարձակող դեղին գմբեթով: Իսկ արդեն ծնողների տան շեմին հասնելով՝ կինը տեսել է, թե ինչպես է երկինք բարձրանում թռչող ափսեն: 
 
Միջադեպի վայր ժամանած մասնագետները հողի վրա հայտնաբերել են ուղղանկյունաձև երեք փոսորակ՝ 30x20 սմ չափի: Նրանք դիրքերում, քանի որ, եթե նրանք գագաթները են հավասարակողմ եռանկյան կողմեր 8 մետր (տեղեկացրել է newrezume.org-ը):