Հոռետես են, թե՞ իրատես

ԻՍԿ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐ ԿԱ՞Ն

Դեռևս ժամանակ կա՝ որոշելու 2017-ին ո՞ր երկիրն է աշխարհի ամենահոռետեսականը ճանաչվել: Բայց 2016-ի այդ տիտղոսակիրը Ֆրանսիան է: Ավելի ստույգ՝ ֆրանսիացիները:
 
Տարբեր երկրների քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքներն են պարզել, որ ամենաշատ հոռետեսները հենց այստեղ են ապրում (տեղեկացրել է newinspire.ru-ն):
 
Իսկ հոռետեսության առաջին ցուցիչը ապագայի հանդեպ վստահության պակասն է, կամ դրա իսպառ բացակայությունը:
 
Ֆրանսիայում հարցման մասնակիցների 88%-ը կարծում է, որ սխալ է ընտրված իրենց պետության զարգացման ուղին: Ըստ փորձագետների՝ սոցիալական բարեկեցության պակասն է նպաստել այդ կարծիքի ձևավորմանը:Իսկ դրա պատճառները մի քանիսն են. Այդ թվում՝ տնտեսական իրավիճակի երկրում տնտեսական իրավիճակի վատթարացում, գործազրկության բարձր մակարդակ, անվտանգությանն առնչվող խնդիրներ, միգրացիոն ռիսկեր:
 
Աշխարհի առավել հոռետեսական երկրների ցանկում  երկրորդը Մեքսիկան է, որի բնակչության 85%- ն է հոռետես: Մեքսիկայի տնտեսությունը զգալի խնդիրների է բախվել՝ համաշխարհային էներգետիկ գների անկման հետ կապված. դրանց արտահանումը զգալի եկամուտ է բերում պետությանը:
 
Նմանատիպ խնդիրներ ունեցող պետություն է նաև Բրազիլիան, որտեղ փորձագետները հաշվել են հոռետեսների 84% -անոց բանակ: Բացի այդ, Բրազիլիայում հոգեբանական մթնոլորտի մթնոլորտը մթագնել է երկարատեւ քաղաքական ճգնաժամը:
 
Այս երեք առաջատարներին հաջորդում են Իտալիան (83%), Իսպանիան (82%), Շվեդիան (73%), Գերմանիան (71%):
 
Պետության զարգացման վեկտորը սխալ է համարում Միացյալ Նահանգների բնակչության 64% -ը: 
 
Իրենց երկրի զարգացման հեռանկարների վերաբերյալ առավել լավատեսական տեսակետներ են արտահայտել Չինաստանի քաղաքացիները. նրանց 90% -ը կողմնակից է ընտրված ուղղությանը: Նման համոզվածությամբ են իրենց երկրներում ապրում նաև Հնդկաստանի (67%) և Պերուի (61%) քաղաքացիները: 
 
Ռուսաստանի քաղաքացիների հարցման արդյունքներով պարզվել է, որ երկրի բնակչության 53% -ը դրական է գնահատում պետության զարգացման մակարդակը:
 
Իսկ ահա աշխարհում վարվող քաղաքականությունը դրական է գնահատում 38%-ը, ինչը ցածր ցուցանիշ է և բնորոշ է համաշխարհային տնտեսության ճգնաժամի փուլերին:
 
Իսկ ո՞վ կպնդի, որ համաշխարհային տնտեսությունը հիմա  ճգնաժամային այն փուլում չէ, որի հաղթահարման երաշխիքները տեսանելի չեն: