Անտառները փոխե՞լ են իրենց դերը

Մոլորակի անցյալն ուսումնասիրող որոշ գիտնականներ կարծիք են հայտնել, թե ժամանակին մթնոլորտում թթվածնի քանակն աննախադեպ չափերի է հասել` նպաստելով, որ մարդը ոչ միայն ավելի հսկայամարմին ու երկարակյաց, այլ նաև ավելի մեծ խելքով օժտված լինի: Տիեզերական ինչ-որ մարմնի հետ բախումը, ըստ այդ գիտնականների, մոլորակի վրա ստեղծել է անյպիսի պայմաններ, որոնց հետևանքով մարդը դարձել են այնպիսին, ինչպիսին այսօր տեսնում ենք: 

Մինչև հիմա մարդը տագնապում էր միայն մոլորակի «թոքերի»` անտառային տարածքների պակասելու պատճառով, բայց նաև փորձում էր այդ վնասը փոխհատուցել նորանոր անտառներ կամ ծառաստաններ տնկելով:

Այժմ արդեն մի նոր տագնապ է ծնվել. արևադարձային անտառները մթնոլորտն ավելի շատ ածխածնով, քան թե թթվածնով են հարստացնում: Առանց այն էլ վերջին 1-2 հարյուրամյակում, արդյունաբերության զարգացմամբ և զանգվածային անտառահատումներով պայմանավորված, մթնոլորտի կազմում թթվածինը պակասել է, վնասակար նյութերն` ավելացել:
Ամերիկյան «Woods Hole» հետազոտական կենտրոնի գիտնականներին շատ է մտահոգել իրենց աշխատանքի արդյունքը:

Անտառները միշտ էլ թթվածին են արտադրել շնորհիվ լուսասինթեզի, բայց նաև որոշ չափով ածխածնի աղբյուր են եղել` երբ ծառերը փտել կամ այրվել են: Մեր օրերում ծառերի արտադրած ածխածինը անհրաժեշտ քանակի թթվածնով չի փոխհատուցվում, խախտվել է հավասարակշռությունը: Եթե հիշենք, թե ժամանակ առ ժամանակ տարածվող լուրերը որքան անտառային տարածքների հրդեհների մասին են գուժում, սա այնքան էլ զարմանալի չի թվա:
Ըստ «Nat-geo» պարբերականի` մարդու գործունեությունը հանգեցրել է նրան, որ մոլորակի եղանակային պայմանները փոխվել են, և երիտասարդ ծառերը չեն հասցնում չեզոքացնել մահացող ծառերից բխող վնասը:

2003-2014թթ. ընթացքում անցկացված հետազոտությունների տվյալներն են հուշում, որ արևադարձային անտառներում այժմ ավելի շատ ածխածին է մթնոլոր արտանետվում, քան ծառերը հասցնում են կլանել: Հավասարակշռությունն ավելի շատ խախտված է Լատինական Ամերիկայի անտառներում։

Ուրեմն զարմանալի չէ, որ մթնոլորտում թթվածնի պակասելուն զուգընթաց մարդկությունն ավելի մեծ փորձությունների է ենթարկվում: Դարի հիվանդությունները, ծայրահեղական կրոնական կազմակերպությունները, ահաբեկչական խմբավորումները, միջուկային պատերազմ հրահրողները, թմրամոլությունը, ընտանիքի կառույցի փլուզումը, մտավոր և բարոյական խեղաթյուրումները, շատուշատ այլ բաներ այդ մասին են վկայում:     

Գուցե թե այս ամենը դեռ կարելի է շտկել, եթե մարդկությունը գիտակցի, որ իր ընտրած ճանապարհը դեպի անդունդ է տանում: Ցավալին այն է, որ նման միտում դեռևս չի նշմարվում: