Լիբանանյան հանդիպումներ
Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարարի առօրյան նույնքան հագեցած է, որքան Հայաստանում: Ինչպես ինքը՝ Հրանուշ Հակոբյանն է նշել հանդիպումներից մեկի ժամանակ՝ շատ կարևոր է հայ երիտասարդին գրավիչ դարձնել հայկական ինքնությունը, Հայաստանն ու Արցախը, որպեսզի Հայաստանը նրանց համար դառնա տուն և ոչ թե միայն պատմական Հայրենիք:
ԲԵՅՐՈՒԹԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

Կարևորելով Սփյուռքում նման հիմնավոր կրթական հաստատության գործունեությունը, Հ. Հակոբյանն անդրադարձել է մրցունակ կրթություն ապահովելու, հայեցի դաստիարակության և Հայաստանի հետ կապերի ամրապնդման խնդիրներին: Նախարարը նշել է, որ այդ խնդիրների լուծման գործում մեծ է ուսուցչական անձնակազմի դերակատարությունը: Նա ընդգծել է ուսուցիչների՝ Հայաստանում վերապատրաստում անցնելու և փորձի փոխանակում իրականացնելու կարևորությունը:
- Հայերն աշխարհին ապացուցել են՝ որտեղ էլ ապրեն, նպաստելու են այդ երկրի զագացմանը: Լիբանանը դրա լավագույն օրինակն է: Ուրախ եմ, որ այսպիսի հզոր դպրոց է ստեղծվել Սփյուռքի մայրաքաղաք Լիբանանում: Սա մեծ նվեր է ոչ միայն լիբանանահայության, այլև համայն հայության համար,-փաստել է Հ. Հակոբյանը:
Ազգային միացյալ վարժարանի տնօրեն Թալին Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարին կրթօջախ կատարած անդրանիկ այցի համար, նշել է, որ այն մեծ նշանակություն ունի հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրագործման համար: Թալին Մարտիրոսյանն ասել է, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը, մշակել և իրականացնել ծրագրեր հատկապես կրթական-ուսումնական ոլորտում, կազմակերպել փորձի փոխանակում, ապահովել նոր սերնդի հայեցի դաստիարակությունը:
- Հայությունն ապրել և ապրում է իր եկեղեցիներով, դպրոցներով, մշակութային կետրոններով և կառույցներով: Եվ պիտի շարունակի ապրել, քանի որ երազներ և իդեալներ ունեցող ժողովուդ է: Մաղթենք, որ Ազգային միացյալ վարժարանը առաջնորդվի Միացյալ Հայաստանի տեսլականով,- հավելել է Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ հայր Շահե Փանոսյանը:
Իսկ Ազգային միացյալ վարժարանի տնօրեն Թալին Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարին կրթօջախ կատարած անդրանիկ այցի համար, նշել է, որ այն մեծ նշանակություն ունի հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրագործման համար: Թալին Մարտիրոսյանն ասել է, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը, մշակել և իրականացնել ծրագրեր հատկապես կրթական-ուսումնական ոլորտում, կազմակերպել փորձի փոխանակում, ապահովել նոր սերնդի հայեցի դաստիարակությունը:
«ՍՓՅՈՒՌՔԸ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ.
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԻ ԻՆՔՆԱՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

- Հայկական Սփյուռքը աշխարհի մյուս սփյուռքների համեմատությամբ ամենատարածվածն է (119 երկրում ձևավորվել են հայկական համայնքներ): Հայկական Սփյուռքը բազմամշակույթ է, ուստի նաև՝ բազմաթիվ ինքնությունների տեր: ՀՀ սփյուռքի նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ծպտյալ հայերի ինքնությունը վերագտնելու խնդրին և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնում, - ողջույնի իր խոսքում նշել է նախարարը:
Նա հանգամանորեն անդրադարձել է խառն ամուսնություններին և դրանց հետևանքներին, հայեցի կյանքից և հայկական ավանդույթներից գիտակցաբար հեռու ապրող, իրենց աշխարհի քաղաքացի համարող, իսլամացած և արմատներին վերադառնալ ցանկացող հայերին և նշել, բոլոր դեպքերում հայ մնալու երաշխիքը հայ եկեղեցին է, հայ դպրոցը, պատմական հիշողությունը, ընտանիքը, հայկական ավանդույթների պահպանումը, ազգային և մշակութային կառույցների, հայ մամուլի գործունեությունը, հայկական խորհրդանիշների պահպանումը, ազատ և անկախ երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի գոյությունը և հզորացումը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ձևակերպմամբ՝
- Մենք պետք է նորովի կազմակերպենք մեր համայնքների կյանքը, նոր կենսունակություն հաղորդենք նրան, գտնենք ինքնաճանաչողության ը նպաստող նոր և ազդու մեթոդներ, ուղիներ: Պետք է վերստեղծենք սփյուռքահայի ինքնահասկացողությունը և ամրապնդենք ինքնագիտակցությունը՝ տվյալ միջավայրին և ներկա պայմաններին համահունչ:
«Պատմական ակնարկ» խորագրով առաջին նիստին զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, պրոֆեսոր Սեդա Տատոյանը և գրող, հրապարակախոս Նազարեթ Պերպերյանը:
«Ինքնության հատկանիշներ» խորագրով երկրորդ նիստին հետաքրքրությամբ են լսվել հանդես են եկել Միհրան Քյորտօղլյանի, Վարուժան արք. Հերկելյանի, Խաչիկ Դեդեյանի, Սեդա Խտշյանի և Խաչիկ Տեր Ղուկասյանի, իսկ խորագրով երրորդ նիստին՝ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսթյանի, դոկտոր Հայկ Օշականի և գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի ելույթները: