Կարոտով են գալիս՝ Հայրենիքով ներշնչվելու

Եգիպտահայ ազգային-հասարակական գործիչ դոկտ. Սուրեն Բայրամյանը ձեռնունայն չէր այցելել ՀՀ սփյուռքի նախարարին: Հայաստանով ապրելու, հայ մշակույթն օտարին ճանաչելի դարձնելու ուղղությամբ իր ջանքերի արգասիքն էր բերել՝ գեղեցիկ բոլոր խոսքերի ու հավաստացումների փոխարեն:
 
Նա նախարարին ներկայացրեց 2005թ. հրատարակված «Հայ մամուլը Եգիպտոսի մեջ» իր աշխատությունը, որը ներառում է 1865-2005թթ. մատենագիտական ցուցակը՝ 61 տպարաններում տպագրված 169 անուն թերթ: Գիրքը 2013թ. տպագրվել է անգլերեն և արաբերեն թարգմանությամբ: 
2011թ. դոկտ. Սուրեն Բայրամյանը հրատարակվել է իր «Հայ գիրքը Եգիպտոսի մեջ» (1888-2011թթ.) ուսումնասիրությունը, իսկ այս տարի՝ 2017-ին  տպագրվել է  «Հայկական համայնքային կառույցները Եգիպտոսի մեջ» աշխատությունը: 
 
Ջերմորեն ընդունելով Սուրեն Բայրամյանին և նրա տիկնոջը՝ Եգիպտոսի ռադիոյի հայկական ժամի պատասխանատու Սոնիա Բայրամյան-Ոսկերչյանին, Հրանուշ Հակոբյանն իր ողջույնի խոսքում, ապա նաև զրույցի ընթացքում մեծապես կարևորեց Սփյուռքում նրանց հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանությանը նպաստելու ջանքերը: 
 
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համայնքային նորություններին, մշակութային միջոցառումներին և բարեգործական ծրագրերին: 
 
Հյուրերին ծանոթացնելով ներկայացրեց առաջիկա ծրագրերին՝ նախարարը սփյուռքահայ գործչին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:
 
Արդյունավետ զրույցի և ջերմ ընդունելության համար շնորհակալական իր խոսքը Սուրեն Բայրամյանը ամփոփեց այսպես. 
 
- Ամեն անգամ սիրով ու կարոտով եմ Հայաստան գալիս: Գալիս եմ Հայրենիքի շունչը ստանալու, նրանով ոգեշնչվելու: Կարևորը Հայրենիքն է, այն է կիզակետը և անոր հանդեպ պարտք ունենք կատարելու