Հայաստանից հեռու՝ հայկական միջավայրում
Իմ շատ հայրենակիցների նման՝ տարիներ առաջ ես էլ իմ հայրենիքում գործազուրկ դարձա և որոշեցի օտար ափերում աշխատանք՝ ապրուստի միջոց որոնել: Մեկնեցի Մոսկվայի մարզի Խիմկի, որը համեմատաբար ավելի խաղաղ քաղաք է: Ի սկզբանե գիտեի, որ ինժեների իմ մասնագիտությամբ աշխատանք չեմ գտնելու և պատրաստ էի ցանկացած աշխատանքի:

Առավել ուրախալին այն է, որ «Սեն-Սիմոն» մոսկովյան ընկերության հիմնադիրները հայեր են՝ Շուշանիկ և Հարություն Սարգսյանները, և նրանց կողմից 2005թ. հիմնադրված այս ֆաբրիկայում ևս գերազանցապես հայեր են աշխատում:

Եվ այսօր, կարճատև այցով գտնվելով Հայաստանում, ուզում եմ հայրենակիցներիս նույնպես պատմել հրաշալի այդ մարդկանց՝ տեր և տիկին Սարգսյանների, գլխավոր մենեջեր Արամ Սրաչյանի, առաքիչ Հրաչի մասին և նորանոր հաջողություններ մաղթել նրանց շնորհակալ գործունեությանը:
Ժենյա ՍԱՐԳՍՅԱՆ