ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ, ԻՍԿԱՊԵՍ, ՈՂՋՈՒՆԵԼԻ Է
Կատարված աշխատանքի, ներդրված ջանքերի լավագույն գնահատականը դրանց արդյունքն է: Նման գնահատանքի առարկայական արտահայտություններից մեկը , Հայ-իսրայելական առևտրի գրասենյակի փոխնախագահ, «Teamnet packing and international freight services» ընկերության ներմուծման և արտահանման հարցերով տնօրեն Սուրեն Շահնազարյանի արձագանքն էր՝ ՀՀ սփյուռքի նախարարի նամակին:
Ողջունելով սփյուռքահայ գործարարին, նախարարը կարևորեց իր հնարավորությունները
Հայաստանում ներդնելու ու դրանով Հայրենիքի զարգացման գործընթացին մասնակցելու նրա պատրաստակամությունը:
Նախարարը հետաքրքրվեց Իսրայելի հայ համայնքի վիճակով, խնդիրներով, ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին:
- Կարծում եմ, որ ժամանակն է Սփյուռքը վերակազմակերպել մասնագիտորեն, օգտագործել նրա հսկայական ներուժը: Ողջունում եմ Հայաստանում ձեր ներկայությունն ապահովելու, ներդրումներ կատարելու նախաձեռնությունը,-մասնավորեցրեց Հ. Հակոբյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Շահնազարյանը նախարարին ներկայացրեց կազմակերպության, եկեղեցու, համայնքի գործունեությունն ու խնդիրները, պատրաստակամություն հայտնեց ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին: