ԱՄՆ-ում շատանում են ինքնասպանները

Ամերիկայի Միացյալ Նահանգները, թվում է, աշխարհի ամենահզոր ու ամենաապահով երկիրն է, և նրա բնակիչները համարյա դրախտում են ապրում: Դե, իսկ դրսի աշխարհն էլ տարված է «ամերիկյան երազանքով», քանի որ երջանիկ ապրելու համար ավելի լավ տեղ չես ճարի: Միայն թե, չգիտես ինչու, ԱՄՆ-ի բնակիչների շրջանում ինքնասպանությունները ոչ միայն մեծ տոկոս են կազմում, այլև գնալով ավելանում են: Հենց այդ մասին է paranormal-news.ru պարբերականի հերթական հրապարակումը:
 
Վերջերս հրապարակվել են ամերիկացի գյուղաբնակների շրջանում դիտվող ինքնասպանությունների կտրուկ վերելքը վկայող տվյալներ: 1999թ. հետ համեմատած՝ ԱՄՆ գյուղական վայրերում ինքնասպանության մակարդակը մեծացել է 33%-ով: Միայն 2016-2017թթ. շրջանում այդ մակարդակը բարձրացել է ևս 4%-ով: Ընդ որում՝ վերջին տարիներին ինքնասպանության առաձնապես շատ դիմում են տղամարդիկ:  
 
Մասնագետները գյուղաբնակների շրջանում ինքնասպանությունների ավելացումը ընդհանուր գծերով բացատրում են մեկուսացվածությամբ, բուժօգնության հնարավորությունների սահմանափակ լինելով, նաև այնպիսի անսպասելի գործոնով, ինչպիսին տնտեսական անկումն է: 
 
ԱՄՆ-ում իրենց կյանքից զրկողների մասին տեղեկությունները բացահայտել է Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնը: Նրանց տվյալների համաձայն՝ ինքնասպանները համարյա հավասարաչափ բաշխված են ամբողջ ԱՄՆ-ում: 
 
2017թ. ԱՄՆ բնակչության յուրաքանչյուր 100 000 բնակչից միջինը 14-ի մահվան պատճառը ինքնասպանությունն է: Ինքնասպանությունը մարդկանց մահվան պատճառների առաջին տասնյակում է: 
 
1999թ. ԱՄՆ-ում 100 000 բնակչին ընկնում էր 17,8 ինքնասպան տղամարդ և 4 կին: 2017թ. այդ թվերն արդեն հմապատասխանաբար 22,4 և 6,1 են:
Բայց ինքնասպանություններն ամենաշատն ավելացել են գյուղական վայրերի բնակիչների շրջանում, և դա քաղաքաբնակների համեմատությամբ համարյա կրկնակի ավելի է: Ընդհանուր առմամբ, ինքնասպանության հիմնախնդիրը ԱՄՆ-ում այնքան է սրվել, որ  Netflix-ը նույնիսկ դրան է նվիրել իր ամենահանրահայտ սերիալներից մեկը՝ «Ինչուի 13 պատճառ»-ը (13 Reasons Why).
 
Մասնագետները կարծում են, որ ինքնասպանության մակարդակը շարունակելու է բարձրանալ, քանի որ առայժմ շատ բարդ է հասկանալ, թե ինչն է դրա պատճառը և ինչպես ազդել այդ գործոնների վրա: Նշանակություն ունեն մարդու տարիքը, նաև սոցիալական խումբը, շատ այլ բաներ: 
Հոգեբան Բարթ Էնդրյուսը կապ է տեսնում ինքնասպանության մակարդակի և ափիոնի հակված թմրամոլների ավելացման միջև: Նա նաև մատնանշում է վտանգի այնպիսի գործոններ, ինչպիսիք են տնտեսական անկումը և առողջապահության ծառայությունների մատչելիության խնդիրը: 
 
- Շրջաններում տնտեսական անկումն ուղեկցվում է թմրամոլության բռնկումով, և այնտեղ դուք ավելի հեշտությամբ ափիոն կստանաք, քան հոգեբանի օգնություն,- ասել է Էնդրյուսը: