Աշխարհի քարտեզին ի՞նչ պետություններ գուցե չլինեն 20 տարի անց
Երբևէ մտորե՞լ եք, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե որոշ երկրներ դադարեին գոյություն ունենալ կամ դեռևս միջազգային իրավունքի սուբյեկտ լինեին նախկինները: Համացանցում հիշատակված է մոտ մեկ տասնյակ պետության անուն, որոնք կարող են աշխարհի քարտեզից ջնջվել առաջիկա 20 տարում: Ընդհանրապես, աշխարհում հաճախ են նոր պետություններ ստեղծվում, իսկ հներն անցնում են անցյալի գիրկը:
Zerohedge պարբերականը ուշադրություն է հրավիրել այն պետությունների վրա, որոնք, իր կարծիքով, մոտ ապագայում կվերանան կամ կամ լիովին կվերափոխվեն:
Իսպանիա
Իսպանիան կարող է լրջորեն տուժել ֆինանսական ճգնաժամի պատճառով: Պետական պարտքի մակարդակը այնտեղ 95%-ից բարձր է, և այն շարունակում է ավելանալ՝ սկսած 2015թ.: Միայն սա բավական է, որպեսզի երկրում սոցիալական պայթյուն բռնկվի: Այնտեղ գործազրկության մակարդակը համարյա 25%-ի է հասնում, իսկ տնտեսման կոշտ միջոցառումները չեն կարող երկիրն այդպիսի բարդ վիճակից հանել:
Սակայն իսպանական կառավարությունն ունի նաև այլ՝ շատ ավելի լուրջ խնդիրներ: Խոսքը Կատալոնիայի անկախության ձգտումների մասին է: Ճիշտ է՝ կայացած հանրաքվեն կենտրոնական իշխանությունները չընդունեցին, բայց հարցը դեռևս փակված չէ: Տարածաշրջանի շատ բնակիչներ կարծում են, որ կատալոնացիներին մնացյալ Իսպանիայի հետ շատ քիչ մշակութային առնչություններ են կապում:
Կատալոնիան Իսպանիայի մասն է դարձել XV դարում և պիրենեյան այս պետության ամենահարուստ արդյունաբերական շրջաններից է: Եթե Կատալոնիայի անկախության գործիչները երբևէ իրենց նպատակին հասնեն, դա կփոխի Իսպանիայի քաղաքական աշխարհարգրությունը և մեծապես կվնասի պետության վարկը:
Հյուսիսային Կորեա
Սա մի մենավեր պետություն է՝ կտրված մնացած ամբողջ աշխարհից, որտեղ եղած պաշարներն անբավարար են: Այդ պաշարներն անպայման հարկավոր է լրացնել: Համարվում է, որ երկրի արդյունաբերական կապիտալը խիստ քայքայցաված է, իսկ ռազմական ծախսերը դա ավելի են մեծացնում:
Բնակչության 25%-ը թերասնվում է, այդ թվում՝ 1 մլն երեխա: ՀՆԱ-ի աճը տարեկան 1%-ից չի անցնում: ԿԺԴՀ-ն երկու ճանապարհ ունի՝ կա՛մ ապրել մեկուսացման մեջ, կա՛մ վերաջապես ամրապնդել արտաքին կապերը: 2018թ. հարավային Կորեան վերջապես այդ քայլին դիմեց՝ հարաբերություններ հաստատեց Հարավային Կորեայի հետ, հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այցելեց մի քանի պետություն, համաձայնեց միջուկազերծել Կորեական թերակղզին: Իսկ արտաքին կապերն ընդլայնելը, Zerohedge-ի մեկնաբանությամբ, նշանակում է ընթացիկ վարչակարգի վերջը:
Բելգիա
Շատ տարներ սա բաժան-բաժան ու անկման եզրին գտնվող երկիր է եղել: Դրա գլխավոր պատճառն այն է, որ դրա երկու հատվածներն ըստ էության լեզվական և մշակութային ընդհանրություններ չունեն: Հարավում տարածվող Վալոնիայում խոսում են ֆրանսերեն, իսկ հյուսիսի Ֆլանդրիայի բնակչությունը հոլանդախոս է: Վալոնիան ձգտում է անկախանալ և ամրապնդել կապերը Ֆրանսիայի հետ: Անկախ պետություն է ուզում դառնալ նաև Ֆլանդրիան: Իսկ երկրի ներսում պարբերաբար զգացվում են քաղաքական տարաձայնությունների հետևանքները:
Չինաստան
Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ Չինաստանը չի կարող հաղթահարել շրջակա միջավայրին և աղտոտվածությանն առնչվող իր հիմնախնդիրները: Այդ պետությունը կարող է աշխարհի ամենահզոր բանակն ունենալ, սակայն դա չի կարող փոխհատուցել ամենաահավոր կանխատեսումներից մեկը, որոնք վերլուծաբաններն անում են Չինաստանի համար՝ մինչև 2030թ. երկրում խմելու ջուր չի մնա, քանի որ եղածն ամբողջությանմ կաղտոտվի:
Քաղաքային ջրերի ծավալի կեսն արդեն այժմ խմելու համար պիտանի չէ, և չնայած բոլոր ջանքերին, որոնք այդ խնդիրը լուծելու համար ձեռնարկվել են վերջին 50-60 տարիներին, Չինաստանը խմելու ջրից ամբողջապես զրկվելու ճանապարհին է: Չինաստանն արդեն 112 մլրդ դոլար է ներդրել ջրատար ցանցի արդիականացման համար, սակայն դա անբավարար է:
Իրաք
Մեծ Բրիտանիան իր բոլոր գաղութները բաժան-բաժան է արել՝ առանց հաշվի առնելու էթնիկական ու լեզվական առանձնահատկությունները: Երկրում արդեն չկա արյունարբու բռնակալը, սակայն ցանկալի կայունությունը նույնպես դեռևս հեռու է:
Որքան էլ Քրդստանի անկախության հանրաքվեի արդյունքները չընդունվեցին, իսկ Իսլամական Պետությունը կորցրեց զավթած տարածքները, այդուհանդերձ՝ Մերձավոր Արևելքի չլուծված խնդիրները վտանգի տակ են դնում այս պետության գոյությունը: Դրան նպաստում է նաև Իրաքի բնակչության բազմատարր լինելը, և այդ ամենը կարող է անկանխատեսելի հետևանքներ թողնել:
Լիբիա
Այս պետությունը 1951թ. անկախացավ Իտալիայից: Այն ամբողջական դարձրեց միայն Մուամար Քադաֆին: 2007թ. սկսված քաղաքացիական պատերազմը Լիբիան բաժանեց մանր միավորների, իսկ «արաբական գարունների» հետևանքով Քադաֆիից հրաժարված երկիրը վերադառնում է նախկին բաժան-բաժան վիճակին:
Մեծ Բրիտանիա
Միացյալ Թագավորությունից անկախանալ է ձգտում նախ և առաջ Շոտլանդիան, ապա նաև Ուելսը: Եվրամիությունից դուրս եկող և արագ մուսուլմանացող պետությունը, հնարավոր է, որ առաջիկա երկու տասնամյակում չհամապատասխանի Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն անվանը:
Միացյալ Նահանգներ
Սա ընդհանրապես եզակի երկիր է, որտեղ ամեն նահանգ դաշնության հավասարազոր օբյեկտ է, ունի իր սահմանադրությունը, գործադիր և դատական իշխանութունները: Այն, ինչ թույլատրված է նահանգներից մեկում, կարող է պատժելի լինել մյուսում: Հիմնականում հենց այդ պատճառով էլ վերջին ժամանակներում որոշ նահանգներ ձգտում են անկախության:
Նման տրամադրություններն առավելապես ուժեղ են Թեքսասում, որտեղ արդեն վաղուց և գործուն աշխատում է «Թեքսասի հանրապետություն» քաղաքական կազմակերպությունը: 2017թ. սկզբին Կալիֆորնիայում թափ էր հավաքում Կալիֆորնիայի Հանրապետություն ստեղծելու շարժումը, միայն թե հանրաքվե այդպես էլ չանցկացվեց: Իսկ ահա Նոր Օռլեանն արդեն Սպիտակ տնից պահանջել է ինքնավարություն տրամադրել Լուիզիանային: Եթե այդպես շարունակվի, ուրիշ նահանգներ նույնպես կցանկանան անկախանալ, և մեկ՝ Միացյալ Նահանգներ պետության փոխարեն տասնյակ նոր պետություններ հայտնվեն:
Մալդիվներ
Այս պետությունը պարզապես կանհետանա Երկրի երեսից, քանի որ նրան ուղղակի կուլ կտա օվկիանոսը: 2008թ. նրա նախագահը մտմտում էր ձեռք բերել մեկ այլ կղզի և բնակչությունն այնտեղ տեղափոխել: 300 հազ. կղզեցիներն արդեն իսկ կուտակում են զբոսաշրջության շնորհիվ վաստակած իրենց գումարները, որպեսզի այլ վայրերում նոր տներ գնեն:
Սպասվում է, որ ջրի մակարդակը 59 սմ-ով կբարձրամա արդեն 2100թ., և Մալդիվները ջրից ընդամենը 1,5 մ բարձրություն կունենա: Բայց նաև դեռևս պարզ չէ, թե այդ ջրի տակ այսօրվա պետություններից էլի քանի՞սը կմնան: Բոլոր դեպքերոմ՝ դա կփոփոխի այսօրվա աշխարահաքաղաքական քարտեզը: