Տարօրինակ երևույթներ, որոնց բախվել են ամերիկացի ոստիկանները

Ամերիկյան ոստիկանության աշխատանքներին նվիրված Officer կայքը ներկայացրել է ոլորտի աշխատակիցների հետ պատահած ամենաառեղծվածային, գերբնական և շեղումային դեպքերը, որոնք նրանց հետ կատարվել են աշխատանքի ժամանակ: Դրանցից երեքը այստեղ բերվում են հենց ականատեսների պատմածով:
 
Խճուղու գծերով մարդ է անցնում
 
- Մոտ 10 տարի առաջ ես գիշերն աշխատում էի ուժեղ փոթորկի ժամանակ: Աշուն էր, և վատ եղանակի պատճառով ճանապարհին ոչ մի ավտոմեքենա չկար: 
 
Աշխատանքս վերջացնելով՝ ես տուն ուղևորվեցի խճուղով: Ես գնում էի մոտ 60 մղոն/ժամ արագությամբ, և ընթանում էի աջ շարքում: Հանկարծ առջևում նկատեցի մարդու ուրվագիծ, որը դեղին գծով քայլում էր ճանապարհի մյուս կողմում: Նա մոտ 180 սմ հասակ ուներ, իսկ հագին միայն մարզաշապիկ ու ջինս կար: Տեսքից կլիներ 20-30 տարեկան, սակայն դեմքը լավ չէր երևում, քանի որ գնում էր գլուխը ցած խոնարհած: Նա գնում էր առանց կանգառի, նրա տեսքից ինձ տագնապ համակեց: Այդ պատճառով էլ հավաքեցի 911 և հաղորդեցի այդ մարդու մասին:  
 
- Դրա համար մի անհանգստացեք, նրան բոլորն են տեսնում, բայց դա ուրվական է,- հանկարծ լսափողից ինձ պատասխանեց կարգավարն ու անջատեց: 
 
Բայց ես նրան տեսնում էի, և նա ուրվականի նման չէր: Ես զգուշությամբ անցա նրա կողքով և որոշեցի շրջվել ու նորից նայել: Տեղը դատարկ էր, ճանապարհին ոչ ոք չկար: 
 
Մի քանի շաբաթ անց ես այնտեղ նկատեցի «Ghost Chasers» գրությամբ մի բեռնասայլ (դա շեղումային երևույթների մասին մի հանրահայտ շոու է): Ես մտածեցի, թե պետք է տեսածս նրանց պատմեմ: Երբ նրան այդ պատմությունն արեցի, նրանք ասացին, որ ճանապարհի այդ մարդու մասին իրանք առաջ էլ են լսել: Ավելի ուշ փորձեցի համացանցում նրա մասին նյութեր գտնել, բայց այդպես էր ոչինչ չգտա: 
 
Թմբուկի զարկեր 
 
Մի անգամ, մոտավորապես ժամը 10-ին, ես զանգ ստացա վախեցած կնոջից: Նրա խոսքով՝ իր տանը հնդկական թմբուկի ձայներ են լսվում: Ես գնացի նշված հասցեով և երբ արդեն տանն էի մոտենում, շատ պարզ լսեցի այդ ձայները:  
Որոշեցի, որ մեկը որոշել է կատակ անել: Հարվածի ձայները թույլ էին և կարծես թե տարածվում էին տան նկուղից: Դուռն իմ առջև բացելով՝ տանտիրուհին անմիջապես հարցրեց.
 
-Լսո՞ւմ եք: 
 
Ես ասացի.
 
- Այո, լսում եմ, Այդ ձեր երեխաներն են այնտեղ զվարճանում, չէ՞: 
 
Նա պատասխանեց.
 
- Ոչ, բայց ես այդ ձայնը հաճախ եմ լսում: Դուք ուզո՞ւմ եք անձամբ այնտեղ գնալ և տեսնել: 
 
-Դե իհարկե, ես հիմա կնայեմ: 
 
Ես իջա նկուղ և դուռը բացեցի զգուշությամբ ու դանդաղորեն (այնտեղ կարող էր ջրով թակարդ կամ նման բան լինել): Ձայներն անմիջապես ավելի ուժգին դարձան, բացի այդ՝ ես երգի ձայն լսեցի: Դա նման էր հնդկական երգի: Սակայն հազիվ էի հպվել վարդակին և նկուղի լույսը միացրել, երբ միանգամից ամեն ինչ լռեց ու խաղաղվեց: Այդ ժամանակ որոշեցի ամեն ինչ զննել: Հնարավոր է՝ երեխաներն են այդտեղ ձայնարկիչ միացրել կամ դրա նման մի բան: 
 
Սակայն ոչինչ չգտա: Նկուղում հին կահույքից բացի ոչինչ չկար: 
 
Այդ ժամանակ որոշեցի անջատիչի հետ խաղալ, գուցե այդ կատակը հենց դրանով է պայմանավորված: Ես լույսը քանի անգամ անջատեցի և միացրեցի: Ամեն ինչ լուռ էր: Դրանից հետո այդ տնից հեռացա՝ հրաժեշտ տալիս այդ կնոջն ասելով, որ եթե այդ ամենը կրկնվի, դարձյալ ոստիկանություն զանգահարի: 
Իսկ նա ասաց, որ ինքն ուրախ է արդեն նրանով, որ իրենից բացի մեկն էլ է լսել այդ ձայները, քանի որ իրեն արդեն թվում էր, թե խելքը թռցնում է: 
Ավելի ուշ ես մի քանի անգամ հատուկ տեղեկացա, այդ կինն այլևս ոստիկանություն չի զանգահարել: 
 
Չմոռանաք ցանկություն հայտնել
 
Պատմում է Ջեյմի Դաբը՝ Մեն նահանգի ոստիկանության նախկին պարեկային սպան: Դաբն իր կյանքում այնքան հաճախ է շեղումային երևույթների ականատես եղել, որ անգամ գիրք է գրել ուրվականների և այլ սատանայական բաների մասին:
 
- Այդ գիշեր ես սովորականի պես պարեկության էի Հնդկական կղզում (Օլդ-Թաուն քաղաքում): Առավոտյան մոտ ժամը 4-ն էր: Մի քիչ մառախուղ էր: Հնդկական կղզին ընդամենը 24 քառակուսի մղոն է, և դժվար չէ ծայրից ծայր արագ անցնել: Կղզում մի փոքրիկ լճակ կա, և երբ անցնում էի դրա մոտով, ափին ճերմակ զգեսով մի կին տեսա:  
 
Չգիտես ինչու՝ սկզբում մտածեցի, թե դա մոտակա հիվանդանոցի բուժքույր է: Հետո ավելի լավ նայեցի: Նրա հագին սպիտակ բաճկոն կամ մարզական վերարկու էր, և նա ավելի ու ավելի էր ինձ մոտենում: 
 
Մեկ էլ հանկարծ անհետացավ: Ուղղակի աչքից կորավ:  Ես ապշած դուրս թռա մեքենայից և սկսեցի շուրջս զննել: Նա ոչ միտեղ նա չկար, և ես մտածեցի.
 
-Ես ի՞նչ է՝ ուրվակա՞ն տեսա:
 
Այդ ժամանակ դեռ երիտասարդ էի, և նման բաներն ինձ վախեցնում էի: Մտքերս հավաքեցի և հասկացա, որ դա այնուամենայնիվ ուրվական էր: Ես նրա դեմքը չտեսա, այն մի տեսակ լղոզված էր, տեսանելի էին միայն ալեհեր մազերը (ես նաև նրա ոտքերը չէի նկատել), իսկ հագուստն ասես քամուց ծածանվում էր, մինչդեռ ոչ մի քամի չկար: 
 
Երբ կարգավարին պատմեցի պատահածի մասին, նա ծիծաղեց և ասաց, թե ես տեսել եմ Ճելմակ լեդիին: 
 
- Ի՞նչ լեդիի մասին է խոսքը: 
 
- Դա տեղական ուրվականներից մեկն է, որին հաճախ են տեսնում լճակից դուրս գալիս: 
 
- Լո՞ւրջ եք ասում,- վրդովվեցի ես
 
- Միանգամայն լուրջ: Եվ երբ նրան տեսնում են, հարկավոր է ցանկություն պահել: Ավանդազրույցն ասում է, թե եթե այդպես անես, նա քո ցանկությունը կկատարի: 
 
Հետագայում ես այդ լճակի շուրջը շատ թափառեցի՝ հույս ունենալով նորից հանդիպել Ճերմակ լեդիին, սակայն նա ինձ այլևս չերևաց: