Հույն վանականը 2019թ. պատերազմ է կանխագուշակել Թուրքիայի և ՌԴ-ի միջև

Ավարտին է մոտենում 2018-ը, և համացանցային տիրույթում սկսել են երևալ եկող տարվա մասին կանխագուշակություններ: planetanovosti կայքը հրապարակել է հույն հանրահայտ գուշակ Պաիսիուս Աթենացու կանխատեսումները 2019թ. մասին: Նա համարվում է պայծառատեսությամբ օժտված անհատականություն, ով կյանքում շատ բաներ է գուշակել, և դրանց մեծ մասն իրականացել է:

Եվ այսպես, Պաիսիոս Աթենացին գալիք տարում բախում է կանխատեսել Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Նրա խոսքով` այդ պետությունների կառավարիչները չեն կարողանա ընդհանուր լեզու գտնել կամ ուղղակի չեն ցանկանա ծագած հարցերի լուծման համար ուղիներ փնտրել: Կբռնկվի պատերազմ, որտեղ Եվրոպան, ինչպես դժվար չէ ենթադրել Ռուսաստանի նկատմամբ այնտեղ տիրող վերաբերմունքից, կաջակցի Թուրիքային:

Թուքիան ստիպված կլինի պատերազմել նաև Հունաստանի դեմ, տանուլ կտա Կոստանդնուպոլսի համար մղվող Ճակատամարտը, իսկ քաղաքը վերստին կանցնի հույների իշխանության տակ: Կոստանդնուպոլսի բնակչության 1/3-ը կընդունի ուղղափառություն, 1/3-ն էլ այլ երկրներից պաշտպանություն կխնդրի:

Պաիսիոսը, ինչպես և մնացած կանխատեսողները, նույնպես տեսնում է Երրորդ համաշխարհային պատերազմի մոտենալը: Նրա հայտարարության համաձայն` Մերձավոր Արևելքի երկրների միջև մեծածավալ ճակատամարտ տեղու կունենա: Ավելի քան 200 մլն չինացի կգնա ճակատ, երբ Եփրատը ծանծաղ կդառնա:

Կանխագուշակության երկրորդ մասը շատ մարդկանց ստիպում է կասկածել գուշակի խոսքերի ճշմարտացիությանը: Եփրատը, որի անունը, ըստ որոշ տեղեկությունների,  հայերեն «փրփուր» բառից է (իսկ տեղանվանակերտ -ատ ածանցը այսօրվա հայերենում էլ է շատ գործածական), անշուշտ` իր անունն ստացել է ջրառատ լինելու պատճառով և ծանծաղելու հեռանկար կարծես թե նրան չի սպառնում: Ենթադրվում է, որ նման իրավիճակի առաջացման հավանականությունն առնչվում է գետի վրա այժմ կառուցվող ամբարտակին: Հույն վանականը նշում է, թե այդ պատերազմի հետևանքով մարդիկ կվերագնահատեն բոլոր արժեքները, վրա կհասնի նոր աշխարհակագի ժամանակը: Իսկ ճակատամարտերի ծանր հետևանքները դեռ երկար ժամանակ երկրները ստիպված կլինեն վերացնել: Բայց երևում է` այստեղ նկատի չի առնվում «սորոսյան» նոր աշխարհակարգը, որը գործուն կերպով փորձում է մարդկության վզին փաթաթել Արևմուտքը:

Մխիթարական չէ հասարակության մեջ բարոյական արժեքների մասին կանխատեսումը: Աթենացին նշել է, թե դրանք անկում են ապրելու, մարդիկ դառնալու են դաժան ու մանրախնդիր: Բոլոր տաճարները վերածվելու են առևտրական շահերի բախման վայրերի: Հոգևորականներն իրենց աշխատանքը համարելու են լավ վաստակի միջոց, այլ ոչ թե հոգիների փրկության գործ: Քրիստոսի բոլոր պատվիրանները մոռացվելու են:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ որոշ կանխագուշակություններ իրականանում են արդեն այսօր: Շատ եկեղեցիներ բացահայտորեն փող են հավաքում` ամեն գնով հարստություն դիզելով: Իսկ հասարակությունների բարոյական անկումն ավելի է մոտեցնում Համաշխարհային երրորդ պատերազմի ժամկետը: Սրա ավերածությունները վերացնելու համար տասնամյակներ են պահանջվելու:

Կանխատեսումները կանխատեսումներ, սակայն հարկավոր է հիշել, որ ապագան հենց ինքներս ենք կերտում, և միայն մենք կարող ենք այս աշխարհն ավելի լավը դարձնել: Սա նաև պարբերականի եզրակացությունն է: