Մանչուկի երևակայական ընկեր Ջիմին

Նյու Ջերսի նահանգի Ֆեր-Լոն փոքրիկ քաղաքում բնակիչ Սթիվին, ինչպես ներկայացնում է paranormal-news.ru-ն, չեն հետաքրքրում ո՛չ եկվորներն ու ուրվականները, ո՛չ էլ շեղումային այլ երևույթներ: Նրա միակ իրական հրապուրանքը բեյսբոլն է ու ամեն տեսակի տեխնիկան: Բայց ահա 2005թ. նրա հետ է պատահել մի բան, ինչը նա ինքն անվանում է «հանդիպում ուրվականի հետ»:
 
Սթիվը կնոջ, երկու որդիների և դստեր հետ ապրում է երեք ննջարան ունեցող իր բնակարանում: Առաջին անգամ, երբ նա տանն իրենցից բացի էլի ինչ-որ մեկի ներկայությունն է զգացել, եղել է ուշ երեկո: Կինն ու երեխաներն արդեն քնած էին, իսկ ինքը հյուրասենյակի բազմոցին նստած՝ հռուստացույց էր նայում: Հանկարծ հեռուստացույցն ինքնիրեն անջատվել է: Սթիվը որոշել է, որ հոսանքի ընդհատում է եղել, ձեռքն է առել վահանակը և հեռուստացույցը նորից միացրել: Բայց մի քանի րոպե անց այն դարձյալ անջատվել է: 
 
Երբ դա տեղի է ունեցել նաև երրորդ անգամ, Սթիվը հենց կոճակից անջատել է հեռուստացույցը, հետո միացրել է ինքնակարգավորիչը: Քանի որ դա ժամանակ պահանջող գործողություն է, այդ ընթացքում որոշել է լոգարան մտնել: 
 
Հետ գալով՝ շատ անսովոր բան է տեսել: Հեռուստացույցն այդպես էլ չի կարգավորվել, իսկ միացած էկրանին բոլոր ալիքներով «ձյուն» է տեղացել: Սթիվը որոշ ժամանակ քարացած է մնացել հեռուստացույցի առջև, ապա որոշել է, որ դա ուղղակի իր օրը չէ, սարքն անջատել է և գնացել քնելու: 
Դրանից հետո մի քանի շաբաթ է անցել, մինչև դարձյալ երեկոյան ժամերին էլի մի միջադեպ է եղել: Այդ ժամանակ նույնպես երեխաներն արդեն գնացել էին քնելու, իսկ Սթիվն ու կինը հյուրասենյակում են եղել: Կինը բազմոցին փաստաթղթեր է կարգի բերել, իսկ Սթիվը նստած է եղել բազկաթոռին: Նրա բազկաթռի մեջքը ամուր հենված է եղել պատին, դրա համար էլ Սթիվը շատ է զարմացել ու վախեցել, երբ զգացել է, որ ինչ-որ բան հետևից հպվեց իր թիկունքին: Զգացողությունն այնպիսին է եղել, ասես մեկը ձեռքն ուսին է դրել: 
 
Սկզբում Սթիվը որոշել է, որ դա երեխաներից մեկի կատակն է, բայց շրջվելով՝ ոչ մեկին չի տեսել: Զարմացած Սթիվը կնոջը հարցրել է, թե երեխաները հյուրասենյակո՞ւմ են, նա էլ պատասխանել է, թե այդտեղ իրենք երկուսով են: Դեռևս թերահավատ Սթիվը բարձրացել է երկրորդ հարկ և նայել երեխաների ննջարանները: Նրանք բոլորը պառկած են եղել իրենց մահճակալներին: 
 
Հաջորդ միջադեպը տեղի է ունեցել դրանից քիչ անց: Սթիվը կրտսեր որդու ննջարանում երեխայի համար հեքիաթներ է կարդալիս եղել, երբ տղան հանկարծ սկսել է պատմել Ջիմի անունով իր ընկերոջ մասին: Սթիվը մտածել է, թե խոսքը մակապարտեզից ինչ-որ երեխայի մասին է, և հարցրել է, թե այգում Ջիմիի հետ ի՞նչ է խաղացել: Տղան ասել է, թե նրա հետ ոչ թե պարտեզում է խաղում, այլ իր սենյակում: Սթիվը մտքերի մեջ է ընկել, հետո որոշել է, որ որդին իր համար երևակայական ընկեր է հնարել: Նա երեխային բարի գիշեր է մաղթել ու դուրս եկել: 
 
Բայց մի քանի օր անց դարձյալ մի բան է պատահել: Նորից երեկո է եղել, և նորից Սթիվը երեխայի համր հերքիաթ է կարդացել: Դրանից հետո Սթիվը կատակով հարցրել է, թե տղան իր փոքրիկ ընկեր Ջիմիի հետ այդ օրը խաղացե՞լ է: Իսկ մանչուկը շատ լուրջ առարկել է, թե Ջիմին բոլորովին էլ փոքրիկ չէ, այլ մեծ: Ապա որդին ցույց է տվել դռան կողմն ու ասել՝ Ջիմին հենց հիմա ահա այնտեղ է: Եվ Սթիվը վերստին զգացել է, թե ինչպես է իր մեջքով դող անցնում, բայց վերստին ամեն ինչվ վերագրել է մանակական երևակայությանը: 
 
Մի քանի օր անց Սթիվը մի հարևանից իմացել է, ինչ տեղի է ունեցել տվյալ շրջանում: Նա հարևանին պատմել է, որ իր կրտսեր որդին Ջիմի անունով երևակայական ընկեր ունի, և հենց այդ պահին հանկարծ տեսել է, թե ինչպես այլայլվեց հարևանի դեմքը: Իսկ հետո հարևանի պատմել է, որ մինչև Սթիվի ընտանիքի այդտեղ գալը այդ նույն բնակարանում ծնողների հետ ապրել է Ջիմի անունով մի տղամարդ: 
 
Նա վիետնամական պատերազմի մասնակից է եղել և պատարեզմից վերադառնալուց շատ չանցած քաղցկեղով հիվանդացել ու մահացել է: Ապա պատմել է, թե ինչպես են տան բնակիչները գնացել նրա հուղարկավորությանը և թե ինչ տխուր օր է եղել դա: Այնուհետև նկարագրել է, թե ինչ տեսք է ունեցել Ջիմին:
 
Հուզված Սթիվը տանը որդուն խնդրել է պատմել, թե ինչ տեսք ունի Ջիմին: Տղան դեմքը որոշակի նկարագրել չի կարողացել, այլ միայն նշել է մազերի գույնը, որը համընկել է հարևանի նկարագրությանը: Ցավոք, հարևաններից ոչ մեկի տանը նրա լուսանկարը չի գտնվել:
 
Դրանից հետո Սթիվը պատահածի մասին շատ երկար է մտածել: Իր բնակարանում Ջիմիի ուրվակա՞նն է ապրում, այն երեկո այդ նա՞ է հպվել իր ուսին ու անջատել հեռուստացույցը: Եթե այո, ապա ինչից է, որ միայն իր փոքրիկ որդին է այդպիսի մեծ շփում ունեցել Ջիմիի հետ, և նա մեծերին կամ մյուս երեխաներին չի երևացել: 
 
Սթիվի տան տարօրինակ երևույթներն այդքանով վերջացել են: Մի փոքր մեծանալով՝ նրա որդին դադարել է Ջիմիի մասին խոսել: Այժմ արդեն տղան դեռահաս է և Ջիմիի ու նրա հետ իր շփման մասին ոչինչ չի հիշում: