Ռումիանացին իրեն Դրակուլայի ժառանգորդն է համարում

Անդրես Բատորի անունով ներկայացող ռումինացին հայտարարել է, որ ինքը ոչ միայն վամպիր է, այլև Դրակուլա մականվամբ Վլադ Ցեպեշի ժառանգորդը: Ու հենց Ցեպեշն էլ թերևս պատմության ամենահանրահայտ ռումինացին է: Համացանցում տարածված նյութերի համաձայն՝ Անդրես Բատորին իրան անվանում է Լորդ և ասում է, թե բնակվում է Բրան ամրոցի կողքին, որտեղ հարյուրամայկներ առաջ ապրել է Դրակուլան:
 
Բրան ամրոցը զբոսաշրջիկների համար արդեն տեսարժան վայր չէ, և նրանցից քչերն են կասկածում, որ Ռումինիայում մինչև օրս վամպիրներ են ապրում: 
 
- Չորս տարի առաջ Վլադ Ցեպեշն ինձ երազ եկավ: Նա մուգ հագուստ էր կրում և ինձ իր որդին անվանեց: Ես չեմ հավատում, թե ուղիղ իմաստով նրա հետնորդն եմ, բայց կարծում եմ՝ նա ինձ է ընտրել որպես իր ժառանգորդ և ցանկանում է, որ շարունակեմ իր ավանդույթը,- պատմել է Անդրեսը: 
 
Բատորին ակնհայտորեն հնարովի ազգանուն է: Միջնադարում այդ անունն է կրել հունգարացի կոմսը, որը աղջիկներին տանջամահ անելով՝ լող էր տալիս նրանց արյան մեջ ու խմում այդ արյունը…. 
 
- Այդ երազից հետո ես զոհ մատուցեցի նույն վայրում, որտեղ Դրակուլային սպանել են, հետո նա նորից ինձ հայտնվեց և ասաց, որ իմ կյանքն այժմ ընդմիշտ կփոխվի: Եվ հենց այդպես էլ եղավ: 
 
Անդրես Բատորիի խոսքով՝ շուտով ինքն ընտրվել է Դրակուլայի ուխտի գիշերաժողովի գլխավոր, որն իբր ստեղծվել է Դրակուլայի մահից ամնիջապես հետո՝ 1476թ.: Միայն թե, բարեբախտաբար, ժամանակակից վամպիրները մարդկանց վրա չեն հարձակվում, նրանք միայն համտեսում են արյունը, որը իրենց համար բերում են «սև կարապներ» խմբի իրենց երկրպագուները: 
 
- Դուք կզարմանաք, երբ իմանաք, թե ինչքան շատ մարդիկ են ցանկանում, որ իրենց արյունը խմի վամպիրը: Մարդիկ կամավոր տալիս են մեզ ահնրաժեշտ ամեն բան, և մենք ընդունում ենք նրանց էներգիան: Միաժամանակ մենք հաճախ ենք լսում, թե արյուն խմելը վտանգավար է, բայց մենք բոլոր վտանգներն ընդունում ենք և հավատացած ենք, որ դա ավելի վտանգավոր չէ, քան փողոցն անցնելը,- լրագրողներին պատմել է Բատրին: 
 
Բատորին նաև շատ է սիրում քնել դագաղում և մտորումների մեջ խորասուզվել, բայց նաև չի թաքցնում, թե ինչ աշխատանք ունի և քանի տարեկան է: Ըստ երևույթին՝ նա հագուստի ձևավորմամբ է զբաղվում: 
 
Նա նաև իրեն հեռու է պահում «վամպիրների բազմաթիվ խմբերից», որոնք այդպիսին են դարձել վամպիրների մասին սերիալներ կամ ֆիլմեր նայելուց հետո:
 
- Ես ընդամենը պահպանում եմ 600-ամյա ավանդույթները: Իսկական վամպիրները երբեք իրենց չեն իրացրել սեռական շեղումների, արյան պաշտամունքի միջոցով կամ  BDSM-ների հետ հարաբերություններով: 
 
Նշենք, որ լատինատառ այս հապավումով նշվում են սեռական շեղման որոշակի տեսակներ: Դե ինչ՝ ամեն մարդ թերևս ինքն է որոշում՝ սատանայի՞ն ծախվի, թե՞ հրեշտակային կյանք վարի: Ոմանք էներգիա են ստանում օտարի արյունը կլանելով, ուրիշները՝ հրաժարվելով որպես սնունդ ընդունել միսն ու բանջարեղենը և անհրաժեշտ էներգիան քաղելով տիեզերքի եթերային պահոցից: Միայն թե մարդկությանը, հաստատ, ավելի լավն են դարձնում երկրորդ կարգի մարդիկ: Բայց ինչո՞ւ զարմանալ, որ առաջինները նույնպես իրենց փառաբանում են, չէ՞ որ այժմ սատանայապաշտությունը՝ իր բոլոր այլանդակ դրսևորումերով, կարծես թե ուղղակի քարոզվում է: 
 
Ի դեպ՝ չի բացառվում, որ Բատորիի այս հայտարարությունը, մեկ այլ նպատակ ունի՝ վերստին զբոսաշրջիկների հետաքրքրությունների կիզակետ բերել Բրան ամրոցը, որտեղ, ասում են, ժամանակին ապրել է պատմությանն ամենահայտնի վամպիրն ու ամենահանարահայտ ռումինացին՝ Դրակուլան: