Առեղծվածային քարե անտառներ

Մարդիկ սովոր են անտառ ասելով հասկանալ ծառերով ու թփերով հագեցած ընդարձակ տարածքներ: Բայց աշխարհում կան նաև այնպիսի «անտառներ», որտեղ ծառերի փոխարեն քարեր են վեր խոյանում: Դրանցից մեկը, որը հրաշքով պահպանվել է ավելի քան 200 մլն. տարի, ԱՄՆ Արիզոնա նահանգի Նավախո քաղաքի մերձակայքում է: Այս մեկը, որը հայտնի է Քարացած անտառ (Petrified Forest) անունով, ժամանակին իսկական ծառուտ է եղել, և հենց այդ ծառերի բնափայտի մնացորդներն այժմ պարզապես քարի են վերածվել:

Քարացած անտառից զատ` աշխարհում կան նաև իրապես քարե անտառներ, որոնցում ծառերի փոխարեն անսովոր ժայռաբեկորներ են «աճել»: Դրանցից շատերը, որքան էլ ուշագրավ են հենց միայն որպես բնական գոյացություններ, նաև իսկական հանելուկ են գիտնականների համար, իսկ  շեղումային երևույթներ ուսումնասիրող անկախ հետազոտողների համար գրավիչ հարթակ են:

Այստեղ ներկայացվում է քարե նման «շեղումներից» միայն երկուսը:

Վառնայի մերձակայքի քարե անտառը

Բուլղարացիներն այդ վայրն անվանում են «Պոբիտի քարեր», և այս խորհրդավոր քարե անտառը տարածվում է Բուլղարիայի աշխահառչակ ամառանոցային և նավահանգստային Վառնա քաղաքից 18 կմ արևմուտք: Զբոսաշրջիկները հավաստիացնում են, թե այդ վայրն առանձնահատուկ էնեգետիկա ունի և տարվա բոլոր եղանակներին յուրովի գեղեցիկ է:

Գիտնականները վիճում են, թե ինչպես են առաջացել այդ ուղղահայաց քարե սյուները: Տարբերակները բազմաթիվ են: Դրանք ամենաիրատեսականից (ըստ որի՝ դրանք մանրէներից կազմված խութեր են, որոնք գոյացել են երբևէ այստեղ ծփացած հնագույն ծովի խորքում դուրս հորդած մեթանից) հասնում են մինչև ամենաֆանտաստիկականը (որոնք «Պոբիտի քարերը» նկարագրում են որպես արհեստական շինություններ՝ մեզ հասած հին քաղքակրթություններից կամ եկվորներից): Երկրորդ տարբերակի օգտին է խոսում, օրինակ, այն հանգամանքը, որ այդ ոչ մեծ ավազե անապատն իրոք այնպիսի տեսք ունի, ասես մեկ այլ մոլորակի մակերևույթ է: Զարմանալի չէ, որ այն վաղուց է հայտնվել կինոաշխարհի մարդկանց ուշադրության կիզակետում, և այստեղ ֆանտաստիկական ֆիլմեր են նկարահանում, օրինակ՝ «Բարբարոս Կոնանը»:

Քարե այս անտառում կարելի է գտնել մոգական շրջանագիծ, և դա ենթադրությունների տեղիք է տալիս, որ երբևէ այդ ամայի առեղծվածային վայրում ինչ-որ կրոնական ծիսակատարություններ են տեղի ունեցել: Բացի այդ, մարդիկ, ովքեր մեր մոլորակում «հզոր վայրեր» են որոնում, այստեղ են գալիս, որպեսզի իրենց մարմնի էներգետիկան կարգավորեն:

Մարկավասիի քարե անտառը

Անդերում՝ Պերուի մայրաքաղաք Լիմայի մոտակայքում, մեկ այլ խորհրդավոր անտառ կա: Այն կոչվում է Մարկավասին: Այստեղ նույնպես, ինչպես և Բուլղարիայում, անհասկանալի քարե արձաններ են, ու դժվար է որոշել, բնությո՞ւնն է արդյոք դրանք արարել, թե՞ մարդիկ կամ այլմոլորակայիններն են կերտել: Այդ հարթավայրի շատ առեղծվածային կառուցվծքներ ոչ թե պարզապես քարե սյուներ են, այլ մարդկային դեմքերով իսկական արձաններ:
Պեռրուացիներն իրենք համարում են, Մարկավասիի քարե անտառը մերին զուգահեռ այլ աշխարհներ մուտք գործելու վայր է: Իսկ դա հաստատվում է լոկ մեկ անուղղակի փաստով:

Մի անգամ բժիշկ Ռաուլ Ռուիս Սենտենոյին է դիմել մի հաճախորդ: Կինը շարժողունակությունը գրեթե լիովին կորցրել էր: Բշկության մեջ դա կոչվում է հեմիպլեգիա: Կինը բժշկին պատմել է, որ գիշերով ինքն ընկերների հետ այցելել է Մարկավասի, որտեղ իրենք պատահաբար դեմ են առել մի լուսավորված քարայրի: Այնտեղ խարույկի շուրջը պարելիս են եղել տարօրինակ մարդիկ, որոնց հագին թերևս XVII – XVIII դարերի հագուստներ են եղել: Կնոջ խոսքով՝ մի անդիմադրելի ուժ իրեն բառի բուն իմաստով ներս է ձգել, և ինքն անպայման կհայտնվեր քարայրի ներսում, եթե իրեն ուժով չպահեին ընկերուհիները: Միայն թե մինչ այդ ինքն արդեն մարմնի մի մասով շեմն անցած է եղել, և հենց այդ մասն էլ հիմա անդամալույծ է դարձել:

Իսկ ահա բժշկական քննությունը, ինչպես պնդում է բժիշկ Սենտենոն, այդ անդամալուծության համար ֆիզիկական ոչ մի պատճառ ի հայտ չի բերել: Սրանից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ որոշակի ձևախեղում եղել է Լիմայի բնակչուհու մարմնի լոկ էներգետիկ հոսքում, քանի որ ենթարկվել է տարածքային և ժամանակային  տեղափոխություն ներգործությանը: Չէ՞ որ նա այլ աշխարհում հայտնվել է միայն կիսով չափ: Եթե կինը քարայր մտներ ամբողջ մարմնով, Ռաուլի կարծիքով՝ նա ուղղակի արդեն մեր չափում չէր վերադառնա, այլ ընդմիշտ կմնար խարույկի շուրջը պարող այն մարդկանց մոտ: